ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

…փաստացի դառնում են ադրբեջանական հանցագործությունների հանցակիցը

…փաստացի դառնում են ադրբեջանական հանցագործությունների հանցակիցը
19.05.2024 | 16:58

Թանգարանների միջազգային օրը, որը նշվում է մայիսի 18-ին, սահմանվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից` 1977 թվականին և մինչ օրս նշվում է աշխարհի թանգարանների կողմից: Այդ օրվա շրջանակներում աշխարհի բազմաթիվ թանգարաններում իրականացնում են տարբեր միջոցառումներ։
Թանգարանների միջազգային օրը մշատպես նշվել է նաև Արցախում։ Այդ օրը Արցախի բոլոր թանգարաններում բազմաթիվ միջոցառումներ էին կազմակերպվում, որոնք կարևոր դեր էին կատարում Արցախի պատմության ու մշակույթի հանրայնացման գործընթացում։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին թուրք-ադրբեջանական տանդեմի ցեղասպան գործողությունների պատճառով Արցախը հայաթափվեց ու ամբողջությամբ բռնազավթվեց։ Միջազգային այս օրը, երբ աշխարհի տարբեր անկույններում մարդիկ հնարավորություն ունեն այցելելու և հաղորդակից լինելու սեփական պատմությանը և մշակույթին, արցախահայությունը զրկված է Արցախի պատմությանն ու մշակույթին հաղորդակից լինելու իր իրավունքից։ Արցխաում գտնվող բազմաթիվ թանգարանների ցուցանմուշներ հայտնվել են վտանգի տակ, որոնցից հիմնական մասը` դեռևս 2020 թվականի պատերազմի հետևանքով։ Արցախում գտնվող մշակութային արժեքները համամարդկային նշանակություն ունեն, սակայն այդ ժառանգությունն ամբողջ աշխարհի առջև պետական մակարդակով ոչնչացվում և յուրացվում է, այդ թվում նաև` թանգարանային ցուցանմուշները։ Այն բարձարաստիճան պաշտոնյաները, ովքեր այցելում են բռնազավթված Արցախ, քայլում այն վայրերով, որտեղ մշակութային հուշարձաններ են եղել, բայց այսօր ոչնչացված են Ադրբեջանի պետական վարչակարգի կողմից` փաստացի դառնում են ադրբեջանական հանցագործությունների հանցակիցը։

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Լուսանկարները` համացանցային բաց աղբյուրներից

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3236

Մեկնաբանություններ