Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնելու համար Արևմուքը կարող է ոչինչ չանել, Ռուսաստանն այդ ուղղությամբ անում է բոլոր անհրաժեշտ գործողությունները:
Այստեղ սխալվել հնարավոր չէ, հատկապես, եթե խոսքը այնպիսի փորձառու և բանիմաց դիվանագետի մասին է, ինչպիսին Լավրովն է: Կարող էր ոչինչ չասել, կարող էր այլ կերպ ներկայացնել, բայց որոշեց ասել այն, ինչը չէր կարելի ասել, ինչը հակասում է հայ-ռուսական դարավոր բարեկամության ոգուն, երկկողմ և բազմակողմ բազմաթիվ պայմանագրերին, ռազմավարական դաշնակցության սկզբունքներին ու հիմունքներին:
Միայն դեռ չեմ հասկանում, թե ինչի համար:
Չէ, հասկանում եմ, բայց չեմ կարողանում հավատալ:
Արթուր Ղազինյան