ՈՒկրաինայի փորձանք Զելենսկին «Ոսկե ձկնիկի» պառավին է հիշեցնում. ուզվորի ու աներեսի նման, սովորական զենքեր ու տեխնիկական միջոցներ ուզելուց, անցավ հակատանկային ականանետերին, «Հայմերսներին», զրահապատ մեքենաներին, հրանոթներին, հիմա էլ, երեսը պնդացրած, տանկեր պոկեց ՆԱՏՕ-ի պետություններից։
Հաջորդը կլինեն ժամանակակից կործանիչները, հրթիռներն ու, հավանաբար, ատոմային զենքը, քանի դեռ «Ոսկե ձկնիկի» աներես պառավի նման չի կանգնել կոտրած տաշտակի առաջ՝ մինչև վերջին ուկրաինացին:
Ինչ նման են էս նոր ու «սուտի դեմոկրատական» ղեկավարները՝ կարծես նույն «ինկուբատորից» լինեն՝ ամեն մեկն իր ծրագրով, հանձնարարությամբ և «առաքելությամբ»:
Ռոբերտ Մելքոնյան