Իշխանության հարատևության սինդրոմով տառապում են (էին) Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները. նրանց թվում է (էր), թե իրենք հավերժ են:
Փաստորեն, նույնիսկ 2018-ի իշխանափոխությունը դաս չեղավ, որ հասկանան՝ իշխանությունները փոխվելու հատկություն ունեն, որից հետո անխուսափելիորեն, գալիս է արածների ու ասածների համար պատասխան տալու ժամանակը:
Հայաստանում իշխանափոխությունն անխուսափելի է, դա լինելու է, որքան էլ այօրվա իշխանությունները դա բացառեն, հրճվեն երկնքից իրենց վրա ընկած հաջողությունից և վայելեն իշխանության ընձեռած արտոնություններն ու ճոխությունները:
Իսկ այդ ժամանակ արդեն ուշ է լինում որևէ բան փոխել. մնում են ծանր ու անտանելի հետևանքները: