03.08.2024|
19:18
Այն, որ մենք չունենք ազգային քաղաքական մտքի փիլիսոփայություն, կարծում եմ, փաստ է: Այն, որ տասնամյակների ընթացքում պետականորեն չձևակերպվեց ազգային գաղափարաբանությունը՝ իր տարատեսակ ընդգրկումներով, այլ հակառակը՝ մերժվեց որպես կեղծ կատեգորիա. ցավալի իրողություն է, որը հնարավորություն տվեց ոմանց մերժելու անցյալը, հեգնելու ներկան, խաչ քաշելու ապագայի վրա՝ ապագա կա, կա ապագա աճպարարությամբ՝ կադաստրի վկայականի փնտրտուքով և քարտեզի չեկանկան որպես Հայրենիքի մնացորդ ներկայացնելով: