17.08.2024|
21:13
Արդյոք թու՞րք ենք մենք…
Մեր քաղաքի ասորիների փոքրիկ համայնքը դեռ երկար կհիշի այդ օրը։ Երբ Հայաստանից խումբ է գալիս իրենց պապերի երկիրը տեսնլու (հայերն ասում են` ուխտագնացության են գալիս), մենք սովորաբար մոտենում ենք, երբեմն հաջողվում է զրուցել նրանց հետ, բայց չենք համարձակվում ասել, որ ասորի ենք:
Վերջերս հայկական մի խմբի մեջ հայաստանցի մի ասորի կար: