ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Նախկինում, հայ-ադրբեջանական ցանկացած միջադեպի դեպքում, Ադրբեջանին կանչում էին «կզարան»

Նախկինում, հայ-ադրբեջանական ցանկացած միջադեպի դեպքում, Ադրբեջանին կանչում էին «կզարան»
20.09.2024 | 17:28

Այսօր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այն արտահայտությանը, թե «մեր անվտանգության ձախողման պատճառն այն է եղել, որ անվտանգության սպառնալիքի դեպքում զանգել ենք Մոսկվա, ուրիշ որևէ տարբերակ չի եղել»: Աբրահամյանը նաև հանգամանալից բացատրել է, թե ինչն ինչոց է, և ո՞ւր են տանում ԱԽՔ-ի այդ «բացահայտումները»:

Բայց ես դրան ուզում եմ անդրադառնալ այլ տեսանկյունից:

Այո, մինչև Նիկոլի իշխանության գալն ու արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը, Հայաստանի անվտանգության երաշխավորը, ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն էր, իսկ անվտանգային համակարգը, որին անդամակցում էր Հայաստանը՝ ՀԱՊԿ-ը:

Ավելին, Հայաստանի իշխանություններն այնպիսի արտաքին քաղաքականություն էին վարում տարածաշրջանում՝ ընդհանրապես, և ռազմավարական դաշնակցի հետ՝ մասնավորապես, որ Հայաստանի անվտանգության երաշխիքները դե ֆակտո տարածվում էին նաև Արցախի վրա:

Այս ամենը իմանալով՝ էլ ո՞ւմ պետք է զանգեին Հայաստանի իշխանությունները՝ սեռական ռեֆորմների համաշխարհային լիգա՞, թե՞ ամերիկյան հնդկացիների ռեզերվացիաների սանիտարական տեսչություն: ԱԽՔ-ի տրամաբանությամբ՝ կարելի էր զանգել Էրդողանին, ու հիմա, պատկերավոր ասած, հենց այդպես էլ անում է Նիկոլը: Տարբերությունն արդյունքն է. նախկինում Արցախը հայկական էր, հիմա օկուպացված է Ադրբեջանի կողմից, նախկինում, հայ-ադրբեջանական ցանկացած միջադեպի դեպքում, Ադրբեջանին կանչում էին «կզարան», հիմա Ադրբեջանը գործում է անպատիժ ու լկտի:

Լավ, հիմա Մոսկվա չենք զանգում, ի՞նչ է, ավելի անվտա՞նգ ենք, ադրբեջանական բանակը դո՞ւրս է եկել Հայաստանի սահմաններից, արցախցիներին բռնի չտեղահանեցի՞ն, հայկական մշակույթը չի ոչնչացվո՞ւմ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում: Թե՞ ավելի ճիշտ կլինի զանգել Կիրանցի դպրոցի ու ադրբեջանական սահմանապահների արանքում տնկվելիք ծառերին: Սրա՞նք են «ուրիշ տարբերակները»:

«Մենք ենք մեր սարերը» ֆիլմում մի տիպիկ տեսարան կա, երբ միլիցիոներն ասում է, թե Ռևազի ոչխարը մորթել են Իշխանի դանակով՝ սա պատասխանում է. «Տո խելո՛ք, բա քո դանակով էի մորթելո՞ւ... Քո ատրճանակը մոտս չէր»:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 3234

Մեկնաբանություններ