ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Տուրիզմն էլ՝ «բիզիմդիր», կամ «քերել, քերել մինչև վերջ»

Տուրիզմն էլ՝ «բիզիմդիր», կամ «քերել, քերել մինչև վերջ»
16.08.2024 | 08:39

Հայաստան եկող տուրիստների մի զգալի մասը լեռնային կամ այլ էքստրեմալ տուրիզմի համար է գալիս, դա նշանակում է՝ հատուկ հանդերձանք, գործիքներ ու սարքավորումներ: Տուրիստների մ ի մասն էլ գալիս է ոչ թե Երևանի կենտրոնում տիեզերական գներով սենյակ վարձելու, այլ երկրով մեկ ճանապարհորդելու համար: Այդ դեպքում էլ նրան անհրաժեշտ է անձնական իրերի որոշակի կոմպլեկտ՝ հագուստից սկսած, ճամբարային պարագաներով վերջացրած:

Բայց արի ու տես, որ եթե մինչև 2024 թվականի օգոստոսի 18-ը ներառյալ ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Հայաստանի Հանրապետություն կարող էր տեղափոխվել 500 եվրոյին համարժեք դրամ և (կամ) 25 կիլոգրամը չգերազանցող անձնական օգտագործման ապրանքներ, ապա 2024 թվականի օգոստոսի 19-ից այդ չափաքանակը չի կարող գերազանցել 200 եվրոյին համարժեք դրամը և (կամ) 10 կիլոգրամը: Խոսքը չի վերաբերում ԵԱՏՄ անդամ հանդիսացող երկրներից Հայաստան եկողներին:

Ընդամենը 10 կիլոգրամ, գրողը տանի:

Այսինքն, Հայաստան եկող տուրիստը պետք է ոչ միայն տրանսպորտային ծախսեր կատարի, որոնք առանց այդ էլ շատ թանկ են, այլև իրեն անհրաժեշտ պարագաների մի մասը ստիպված է գնել տեղում: Դեռ ոչինչ, որ դրանք Հայաստանում Իլոն Մասկի տիեզերական հրթիռներից մի քիչ են էժան: Իսկ ի՞նչ անել այն դեպքում, երբ դրանց մի մասը Հայաստանում ուղղակի չի ճարվում:

Տեսեք՝ ինչ է կատարվում.

Նախ՝ Հայաստանը սահմանակից չէ ԵԱՏՄ անդամ որևէ երկրի, այսինքն, կառավարության որոշման մեջ այդ բացառությունը գրեթե ոչինչ չի փոխում: Ավելին, եթե պայմանական եվրոպացին կամ իրանցին ու վրացին ցանկանում են իրենց ալպինիստական, ձկնորսական կամ ճամփորդական ծանր ուասպարկով գալ Հայաստան, կա՛մ պետք է դա անեն օդային ճանապարհով, կա՛մ պետք է գնան Ռուսաստան, Ղազախստան ու նոր այնտեղից մուտք գործեն Հայաստան:

Սա նշանակում է՝ խաչ քաշել Հայաստանի, դեռևս կենդանության նշաններ ցույց տվող, տուրիզմի ոլորտի մի ծանրակշիռ հատվածի վրա: Բայց դե արտասահմանցիների գլուխը՝ քարը, թող գնան Վրաստանի, Թուրքիայի կամ Դաղստանի լեռները չափչփեն:

Իսկ ի՞նչ անեն մեր այն համաքաղաքացիները, ովքեր ծաղկաձորների ու դիլիջանների թանկությունից փախել են հանգստանալու, օրինակ, Վրաստանում: Կա՞ իրեն հարգող մեկը, ով, մեկ շաբաթով Քոբուլեթի գնալուց, ընդամենը 10 կգ բեռ է վերցնում, իսկ վերադառնալիս էլ հետը գոնե մի հուշանվեր չի բերում (Վրաստանից առած ձեթն ու լվացքի փոշին չեմ հաշվում):

Լավ, սա ին՞չ նպատակով է արվում՝ եթե տուրիզմին վնասում է, քաղաքացու վրա լրացուցիչ մաքսային բեռ է ավելացվում, սոցիալական լարվածություն է առաջացնում, կառավարությանը հայհոյողների թիվն է ավելացնում, կոռուպցիայի համար պարարտ հող է պատրաստում և այլն: Այսինքն, ոչ մի լավ բան շարքային քաղաքացուն չի տալիս:

Իհարկե, առաջին միտքը, որ ծագում է, վերջին՝ կոռուպցիայի, գործոնն է: Իսկ այստեղ շատ հետաքրքիր նրբություն կա. այն ինչ վնաս է շարքային քաղաքացուն, ձեռնտու է կոռումպացված համակարգին: Հեռու եմ այն մտքից, թե հիմա ինչ-որ մաքսային ծառայող կարող է այսպիսի որոշում անցկացնել տալ կառավարությունում՝ ինչ է, թե մի քանի կոպեկ «քերի» իր հերթափոխի ժամանակ: Սա արվում է կառավարության ամենաբարձր օղակների մասնակցությամբ՝ հենց Փաշինյանից մինչև Բադասյան:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ