ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՈՒժի ու փողի աշխարհում արդարություն փնտրում են միայն թույլերը

ՈՒժի ու փողի աշխարհում արդարություն փնտրում են միայն թույլերը
08.10.2024 | 07:55

Մեր օրերի ամենամեծ թյուրիմացություններից մեկը, եթե ոչ ամենամեծը, այն է, որ մեր մարդկանց և հատկապես նրանց առանձին ակտիվ հատվածներին թվում է, որ մեզ մոտ կամ մի այլ թույլ երկրում իշխանության ով լինելու հարցին ժողովուրդը կամ նրա համեմատաբար քաղաքականապես ակտիվ հատվածը կարող են իրական մասնակցություն ունենալ։

Մյուս, շատ մեծ թյուրիմացություններից մեկն էլ այն թեզն է, թե ժողովուրդը, որպես ռացիոնալ վարքով մի ամբողջություն, ղեկավարվում է բացառապես իր կյանքի հարատևման սկզբունքով։

Ուրիշ խոսքով՝ վերջին թյուրիմացությունն ունի մի այլ ձևակերպում ևս, այն է՝ ժողովուրդը առնվազն տաղանդավոր ու երբեմն էլ հանճարեղ է, և նրա բոլոր արածները ճիշտ են ու իր իսկ օգտին։

Ասվածների լուսաբանման օրինակներ շատ կան, բայց հզորագույն գերմանական ժողովրդի այսօրվա վիճակը այս ուղղությամբ ամենից ինֆորմատիվն է, որը ցույց է տալիս՝ նույնիսկ արդյունաբերական գիգանտը հզորների խաղում խաղալիք կարող է դառնալ, էլ ուր մնաց, թե մեզ նմանները։

Այս նույն հողի վրա է ծայրահեղ լիբերալիզմի այն պնդումը, որ եթե ընտրությունը լինի արդար, ապա ժողովուրդը կընտրի ամենադեմոկրատական և, ըստ այդմ էլ, ճիշտ ղեկավարին։

Այնինչ, աշխարհի գլոբալ կառավարման մյուս հարցերի նման, իշխանությունների ձևավորման ու նրանց, այսպես ասած, ընտրությունների և դրանց հետ առնչված հարցերը աշխարհի ուժային ու ֆինանսա-կապիտալային հիերարխիայում կարող են ունենալ միայն ուժա-շահային լուծումներ։

Եվ կախված այն բանից, թե տվյալ պահին որևէ թույլ երկիր որ հզոր դոմինանտի ազդեցության զոնայում է գտնվում, դրանով էլ կորոշվի տվյալ երկրի ղեկավարությունը՝ այն էլ «ամենաարդար» ընտրությունների արդյունքում։

Եվ այս ամենի հիմքում ընկած է մի հիմնարար թեզ, այն է՝ ամենահզոր ժողովուրդներն անգամ կարող են, լավ մտածված մանիպուլյացիաներով և մտրակի ու բլիթի ունիվերսալ մեթոդով, կառավարվել ու տարվել ցանկացած ուղղությամբ։

Ուժի ու փողի աշխարհում արդարություն փնտրում են միայն թույլերը, որոնց հարցերի լուծումը ընկած է այլ հարթության մեջ՝ պետք է ուժեղանալ ու հարստանալ, իսկ նման խնդրի լուծման համար էլ պիտանի են միայն հասկացող ու լավ նպատակ ունեցող կամային մարդիկ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2135

Մեկնաբանություններ