ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեկ ազգի պահողն էլ լեզուն ա ու հավատը. Խաչատուր Աբովյան (1809-1848)

Մեկ ազգի պահողն էլ լեզուն ա ու հավատը. Խաչատուր Աբովյան (1809-1848)
26.10.2022 | 07:24

…Ում հետ էլ որ խոսում էի, էն էին թանխա տալիս, թե մեր ազգը ուսումնասեր չի´, կարդալը նրա համար գին չունի, բայց ես տեսնում էի, որ էս մեր կարդալ չսիրող ազգը Ռոպենսոնի պատմությունը, Պղնձե քաղաքի պատմությունը հիմար գիրքը ձեռնեձեռ էր ման ածում:
Շատ անգամ տեսնում էի, որ մեյդանում, փողոցում մեկ քոռ աշըղի էնպե´ս են հայիլ-մայիլ մնացել ու կանգնել, անկաջ դնում, փող բաշխում նրան, որ բերնըների ջուրը գնում էր: Ասածները թուրքերեն էր, շատը մեկ բառ էլա չէր հասկանում, ամա լսողի, տեսնողի հոգին գնում էր դրախտը, ետ գալիս:


Մեկ բարեկենդանի, աշակերտներս որ բաց թողի, սկսեցի ինչ որ երեխայությունիցս լսած կամ տեսած բան գիտեի, տակ ու գլուխ արի: Վերջը իմ ջիվան Աղասին միտս ընկավ, նրա հետ հարիր քաջ հայ տղերք էլ իրանց գլուխը բարձրացրին, ու ամենն էլ ուզում էր, որ իր ոտը գնամ:
Մյուսները մեծ-մեծ մարդիկ էին, շատն էլ դեռ հլա սաղ-սալամաթ, փառք Աստուծո, Աղասին՝ աղքատ ու մեռած, նրա սո´ւրբ գերեզմանին ղուրբան: Ասեցի՝ կեղծավորություն չանեմ, նրան ընտրեցի:
Սիրտս եկել էր բերնիս հասել: Տեսնում էի, որ էլ հայի գիրք ձեռն առնող, էլ հայի լեզուն խոսող քիչ ա գտնվում: Մեկ ազգի պահողն էլ լեզուն ա ու հավատը, թե սրանք էլ կորցնենք, վա´յն էկել ա մեր օրին:


(«Վերք Հայաստանի», հառաջաբան)
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 13035

Մեկնաբանություններ