ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Միքայել Մինասյան. Նիկոլն Ալիևից պատճենում է ամեն ինչ

Միքայել Մինասյան. Նիկոլն Ալիևից պատճենում է ամեն ինչ
05.02.2021 | 14:04

Միքայել Մինասյանը «Տելեգրամի» իր ալիքում գրել է, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևից կրկնօրինակում է գրեթե ամեն ինչ և Հայաստանը վերածում է Ադրբեջանի։

«Ինձ հաճախ ասում են, որ իմ կանխատեսումներն իրականանում են: Նույնքան հաճախ մեղադրում են վատատեսության մեջ, սակայն զրույցի վերջում անպայման հարցնում են. «Իսկ ի՞նչ է լինելու հետո: Երբ ասում եմ, թե ինչ է մեզ սպասվում, ես հիմնվում եմ վերլուծված փորձի վրա: Վերլուծելով փորձը՝ գործնականում միշտ հաջողվում է բավական ճշգրիտ հաշվարկել, թե ինչ է լինելու հետո: Դեռևս անցյալ տարվա ամռանը ես ասում էի, որ Նիկոլը Հայաստանը վերածելու է սուլթանության՝ որպես օրինակ ունենալով Ադրբեջանը: Կրկնօրինակվում է գործնականում ամեն ինչ՝ իր և կնոջ միջև իշխանության բաժանումից մինչև անձի պաշտամունք: Այն ժամանակ դեռ անհրաժեշտություն կար մանրակրկիտ կերպով հիմնավորելու նման եզրակացությունները, այսօր դա դառը իրականությունն է: Նվաստացուցիչ կապիտուլյացիան, հայրենիքի կորուստը, հազարավոր զոհերը չեն կանգնեցնում Հայաստանի ադրբեջանականացումը, այլ միայն արագացնում են այն:


Բռնակալները միշտ գործում են փորձված օրինաչափություններով՝ ոչ մի նոր բան չհնարելով: Ալիևի հաջողված օրինակն այն մոդելն է, որը Նիկոլին ամենից հարազատ է: Ասեկոսեների և բամբասանքների հիման վրա կարիերա ստեղծած շանտաժիստը սկսել է սահմանափակել ԶԼՄ-ների հնարավորությունները հղում անելու սեփական անանուն աղբյուրներին, և դա բնական է. 44 օրյա ստից հետո ժողովուրդը դադարել է հավատալ պաշտոնական ապատեղեկատվությանը: Կյանքը ցույց է տվել, որ պատերազմի ժամանակ անանուն աղբյուրներն ավելի ազնիվ ու հուսալի էին, քան արծրունյան քարոզչությունը: Տեղեկատվության խախտված մենաշնորհը կենսական սպառնալիք է յուրաքանչյուր բռնակալի համար: Նիկոլը բացառություն չէ:


Խափանման միջոցի ընտրության համար մասնագիտացված դատարանների ստեղծումը ևս մեկ քայլ է՝ ուղղված Հայաստանի ադրբեջանականացմանը: Հետպատերազմական աղետի պայմաններում բռնակալի համար իշխանությունը պահելուց ավելի առաջնահերթ բան չկա: Հենց միայն այն փաստը, որ «Իմ քայլը» խմբակցությունը մերժել է ռազմագերիների հարցերով հանձնաժողովի ստեղծման հարցն օրակարգ մտցնել, սակայն արտահերթ կարգով հավանության է արժանացրել քաղաքական հակառակորդների ձերբակալման և կալանման համար գրպանային դատարան ստեղծելու նախագիծը, հուշում է առաջնահերթությունների մասին: Ճնշման գործիքների ստեղծումը բռնակալի համար ավելի կարևոր է, քան իրական հարցերը:


Նիկոլն Ալիևից պատճենել է նույնիսկ ժողովրդի մեջ «մասսովկայի» ուղեկցությամբ դուրս գալու պրակտիկան: Սակայն ի տարբերություն Ալիևի՝ նա մարդկային ռեսուրսների դեֆիցիտ ունի. Փաշինյանը սեղմում է քողարկված ոստիկանի ձեռքը, որը ոգևորված ժողովրդի ներկայացուցիչ է ձևանում: Ժողովրդական սերը կամ դրա տեսանելիությունը լեգիտիմացնում է բռնակալի բոլոր արարքները:


Անցյալ տարվա սկզբից Հայաստանում սկսեցին տուգանել և դատել սոցցանցերում արվող գրառումների համար: Կար ժամանակ, երբ արևմտյան դիվանագետները դատապարտում էին Թուրքիային և Ադրբեջանին, որոնք իրենց քաղաքացիներին պատժում էին կարծիքի հրապարակային արտահայտման համար: Նիկոլի շնորհիվ այդ ցուցակը համալրեց նաև Հայաստանը:


Նիկոլյան Հայաստանում կոտրում են ընդդիմադիր ակտիվիստին պատկանող մեքենան, խոչընդոտում են լրագրողների աշխատանքը, կամրջի տակ հայտնաբերում են ԱԺ խոսնակի աթոռին նստած երիտասարդի դին, և բոլորը գիտեն, թե Նիկոլի շրջապատից ով է կանգնած այդ ամենի հետևում: Այդ փաստերն անցյալում զարմացած քմծիծաղ կառաջացնեին: Սակայն այդ ամենը հիմա տեղի է ունենում Հայաստանում: Հայաստանում, որը վերածվում է Ադրբեջանի:
Առկա և նախապատրաստվող ճնշումները խոսում են մի բանի մասին. բռնակալը վախեցած է: Նա չի հասկանում, որ նա բռնակալություն համար չունի ո՛չ որակներ, ո՛չ ռեսուրսներ, իսկ այդպիսին ներկայանալու խղճուկ փորձերը նրա հրամանները կատարողների նեղ շրջանակը կվերածեն զոհաբերության գառների: Բռնապետության հաստատումն ապացուցում է յուրաքանչյուրին, ով հավատում էր Նիկոլին և հույսեր էր կապում նրա հետ, որ Նիկոլը փրկիչ և առաջնորդ չէ: Նա սրիկա է, որը պատրաստ է ամեն ինչի հանուն իշխանության պահպանման, իսկ նրա հնչեցրած արժեքները ոչ ավելին են, քան մարդկանց հիմարեցման գործիք:


Միակ մխիթարող բանն այն է, որ մենք բոլորս գիտենք, որ բռնապետությունները հավերժ չեն: Եվ մենք բոլորս գիտենք, թե ինչպես և ինչով է ավարտվում բռնակալների կյանքը»:

Դիտվել է՝ 3458

Մեկնաբանություններ