ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սարհատ Պետրոսյան. Նա կարող էր հանձնել յոթ շրջանը, պիտակավորվել դավաճան ինչպես հիմա, եւ մենք կունենայինք Հադրութը, չէինք ունենա հազարավոր զոհեր

Սարհատ Պետրոսյան. Նա կարող էր հանձնել յոթ շրջանը, պիտակավորվել դավաճան ինչպես հիմա, եւ մենք կունենայինք Հադրութը, չէինք ունենա հազարավոր զոհեր
29.11.2020 | 20:35

Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքում գրել է.

«Զարգացնելով արդեն երկրորդ անգամ հնչող այն արդարացումը, որ եթե ես առանց պատերազմ հող հանձնեի, ասելու էիք Նիկոլ դավաճան ու համադրելով իր իսկ գրառման տակ եղած արձագանքները, որոնք մեղադրում են նրան դավաճանության մեջ, առաջարկում եմ ֆիքսել հետեւյալը: Նա կարող էր հանձնել յոթ շրջանը (ընդունենք դրա շուրջ եղել է համաձայնություն, չնայած դա էր դեռ պետք է հասկանալ) պիտակավորվել դավաճան ինչպես հիմա, եւ մենք կունենայինք Հադրութը, չէինք ունենա հազարավոր զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ, բարոյալքված բանակ ու թեւաթափ հասարակություն, քայքայված տնտեսություն։ Միայն սա բավարար է հրաժականի ու տրիբունալի համար։ Առաջարկում եմ սա ընդունել որպես ինքնախոստովանական ցուցմունք ու գնալ առաջ...»:

Դիտվել է՝ 2785

Մեկնաբանություններ