ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վերջին Բագրատունին

Վերջին Բագրատունին
23.10.2023 | 13:19

...Հովհաննես Սմբատն ու Աշոտը համարյա միաժամանակ մեռան: Տերության խնամակալ Վեստ Սարգիսն ասում էր, որ Անին Բյուզանդիայի կայսրի կալվածն է արդեն:

Բայց հայությունը դեռ այն աստիճան անպատիվ անկման չէր հասել, որ լուռ հպատակվեր Վեստ Սարգսին: Հունամոլ կուսակցության դեմ դուրս եկավ ազգային կուսակցությունը: Մեջտեղ կար Աշոտի որդին՝ Գագիկը, 14-ամյա մի վառվռուն, կտրիճ, կրթված պատանի: Նրա շուրջը խմբվեց ազգային կուսակցությունը, որի գլուխն էր Վահրամ Պահլավունին: Ծեր առյուծը չվախեցավ այն հսկայական դժվարությունից, որն հաղթահարելուց հետո միայն պիտի կարողանար վերջին Բագրատունուն նստեցնել հայրենի գահի վրա:

Երեք անգամ նա հետ մղեց բյուզանդական արշավանքը, երեք անգամ Վեստ Սարգիսն ամաչեց, բայց դեռ այդքանը բավական չէր:

Մի օր Անին իր գեղեցիկ պատերի վրայից տեսավ ահեղ մի տեսարան: Շրջակա դաշտերը ծածկվել էին բյուզանդական զինվորներով: Մեր պատմիչներն ասում են, որ նրանց բանակը 100 000 հոգուց էր բաղկացած: Մինչդեռ Անիի պարիսպներից դուրս է գալիս 30 հազարանոց հայ զորքը:

Վահրամ մեծ իշխանը կայծակնային հարված է հասցնում: Հայերը կատաղած են բյուզանդացիների տված հայհոյանքներից, այս ամբողջ անարդար, ավազակային գործից: Մեր պատմիչները հավատացնում են, որ Անիի շրջակայքում 20 000 բյուզանդական դիակ է փռված: Հաղթության տոնը իր հետ մայրաքաղաքը մտցրեց արդեն 16 տարեկան կորովի երիտասարդին: Նա ուրախ էր, ժպտուն, այդ Բագրատունին, ավա՜ղ, վերջինը:

...Շուտով հունաց պահանջները նորոգվեցին. Կոստանդին Մոնոմախոս կայսրը պաշտոնապես պահանջեց Անին և զորք ուղարկեց: Եվ պատերազմի դաշտում, ազնիվ կռվի մեջ, գեղեցիկ մայրաքաղաքի պատիվը հիանալի կերպով պաշտպանվում էր:

Գագիկը հաղթում էր, Բագրատունյաց զենքին մի նոր, հրաշալի փայլ էր տվել: Սակայն ընդառաջելով Գագիկի արքունիքում գտնվող դավաճանների խորհրդին, Մոնոմախոսը մի քաղցր նամակով Գագիկին հրավիրեց սիրո և հաշտության տեսակցության, նշանակելով տեղը Կ. Պոլիս:

Դավադիրները համոզեցին երիտասարդ թագավորին. վճռական եղավ Պետրոս «Գետադարձ» կաթողիկոսի հորդորը:

...«Անին չորս հարյուր իննսուն և չորս թվականին (1045) առնվեց ո՛չ թե պատերազմի օրենքով, այլ խաբեությամբ»,-ասում է Լաստիվերտցին:

Այսպես ահա, երեք փոքրիկ թագավորությունները, որոնք Հայաստանի արևելյան սահմանագլխի վրա ամրություններ էին, չկարողացան միանալ իրար հետ և հատ-հատ Բյուզանդիայի որսը դարձան:

Լեո. «Անի, հուշագրություն», 1903թ.

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 8065

Մեկնաբանություններ