ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Դասալիքներն են «աջակցելու» զորահավաքի ու զորակոչի իրականացմանը

Դասալիքներն են «աջակցելու» զորահավաքի ու զորակոչի իրականացմանը
03.03.2024 | 14:47

Երևանի քաղաքապետ Ավինյան Տիգրանը, ով ի պաշտոնե պետք է աջակցի զորահավաքի ու զորակոչի իրականացմանը, չի ծառայել ՀՀ ԶՈՒ-երում։

Գյումրու քաղաքապետը, ով ևս ի պաշտոնե պետք է աջակցի զորահավաքի ու զորակոչի իրականացմանը, ազատված է բանակից։

Վաղ թե ուշ կստեղծվի այն հանձնաժողովը, որը զբաղվելու է սրանց նմանների բանակից ազատման, գույքային վիճակի բարելավման հիմքերը ստուգելով։

Հլը պիտի պատասխանեն, թե այդ ի՞նչ հիմքով են ազատվել, ու այդ որ իրավունքով են հազարներին ուղարկում ֆրոնտ։

Իսկ մինչ այդ, թող մի քիչ էլ տենդերներ շահեն իրենց հետ աֆիլացված կազմակերպությունները։

Նիկոլ Փաշինյան, քեզ նման փալաս, քեզ նման ոչնչություն աշխարհում չկա։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3811

Մեկնաբանություններ