ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

ՈՒղիղ շփում

ՈՒղիղ շփում
27.08.2023 | 21:40

Մարդկանց հետ ուղիղ շփումը հսկայական ինֆորմացիա է տալիս, համ էլ՝ ինֆորմացիա փոխանցելու հնարավորություն։

Դրականն այն է, որ շատերի համար ընկալելի է, որ Երևանի ընտրությունները միայն տեղական ընտրություն չեն։ Մեր երկիրն այն վիճակում չէ, որ Երևանի ընտրությունը միայն ՏԻՄ ընտրություն համարվի։ Մենք հենց դա ենք քարոզում ու ստանում աջակցություն մեր քաղաքացիներից։

Օրն ավարտեցինք Նոր Նորքում։

Վաղը կլինենք Մալաթիա-Սեբաստիա համայնքում։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2457

Մեկնաբանություններ