Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Չսերտած երիտասարդություն ու գիտակցված մահ

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Չսերտած երիտասարդություն ու գիտակցված մահ
21.04.2014 | 11:46

Մի ազատամարտիկ ընկեր ունեի` Աստված հոգին լուսավորի:

Գարունը շատ էր սիրում, գարնանն էլ հերոսի մահով ընկավ:
Կյանքում մի անգամ էր սիրահարվել:
Աղջկան գժի պես սիրում էր, ասում էր` երազում եմ նրա համբույրին արժանանալ:
Էդպես էլ համբույրի չարժանացավ, որովհետև հավերժի ճամփորդ դարձավ Ղարաբաղի գողտրիկ մի անկյունում` արնաքամ եղած սրտի վրա պինդ պահելով էն աղջկա նկարը, որին համբուրելը երազանք էր դարձրել:
Հա, մեկ էլ էն նամակը, որ վախվխելով տվել էր աղջկան, սևագիրն էլ պահում էր, միամիտի պես հուսալով, որ ինչքան երկար պահի գրած նամակը, էնքան շուտ պատասխան կստանա:
Հրաժեշտի պահին նայում էի նրա երիտասարդ, բայց իմաստնացած դեմքին: Ամեն բան խառնված էր իրար. հայրենիքի հանդեպ նվիրում, կիսատ գարնան դառնություն, կարոտած աչքեր, սիրած աղջկա համբույրին կարոտ շուրթեր...
22 տարեկան հասակում դժվար է մարդու մեջ խտացնել այն, ինչ կոչվում է սեր ու անավարտություն, չվերջացած գարուն ու անկոչի պես եկած աշուն, չսերտած երիտասարդություն ու գիտակցված մահ:
Ընկերոջս մահից շաբաթներ էր անցել, փողոցում մի աղջկա տեսա` սևազգեստ: Դեմքը ծանոթ էր: Հիշեցի` էն մերժող աղջիկն էր:
Ձայն տվեցի, արտասվեց:
Հասկացա, որ ինքն էլ կորցրել է իր կյանքի համբույրը ու շտապում է Եռաբլուր` սիրային էն նամակի պատասխանը տալու:

Դիտվել է՝ 1847

Մեկնաբանություններ