38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Չկա գաղտնիք, որ չբացահայտվի»

«Չկա գաղտնիք, որ չբացահայտվի»
01.08.2023 | 08:14

Վերջերս Վանոյի անհետացման մասին մի գրառում դիտավորյալ արի, և ցանկանում եմ բացատրություն տալ: Որպես այդ գրառման հեղինակ, որը հետո սանձարձակ քոմենտների, վիրավորանքների և դատարկաբանությունների պատճառով թաքցրի, կցանկանայի որոշ հավելում և պարզաբանում տալ, թե ինչո՞ւ Վանոյի մասին այդ թուրքական վարկածը կամ ենթադրությունը առաջ քաշեցի:

Նկատառումս այն էր, որ գոնե մահից հետո հայ ժողովուրդն իմանար, թե վերջապես որտե՞ղ է նա գտնվել կամ որտե՞ղ չի գտնվել ընդհանրապես, կամ, նույնիսկ, հիմա որտե՞ղ է գտնվում: Այս մեծ գրողի և անձնավորության անհետանալու առեղծվածները հազար ու մի վտակներով են հագեցած, օրինակ, գուցե նա չի էլ կարողացել հասցնել փախչել, այլ արտասահմանից կարծեմ իր երկրորդ ետդարձից հետո, որը կարող էր պարտադրական ետդարձ լինել, երբ արդեն իսկ մեղադրանք կար հարուցված նրա նկատմամբ, ուղղակի հավաստիացում է ստացել, որ իր ընտանիքին չեն կպչի, բայց ինքը պետք է ետ գա և մահվան սրսկում ընդունի: Իսկ Ավետիս Հարությունյան կեղծանվան տակ Նիկոլ Փաշինյանն է Վանոյի ոճով բաներ գրել իր թերթում: Կամ՝ Վանոն իսկապես հասցրել է փախչել, ապաստան գտել մի երկրում, որը նրան չէր հանձնի՝ որոշ պայմանավորվածությունների դեպքում: Ի վերջո, Վանոն հեռատեսորեն կողմ էր, որ Հայաստանը, բացի Ռուսաստանից, ունենա նաև այլ հարաբերություններ հարևան պետությունների հետ, մասնավորապես՝ Թուրքիայի հետ, որի հետ առևտրազարգացման հեռանկարներ կային: Կա նաև ենթադրությունների մի տրցակ, թե Վանոն մինչ այժմ կենդանի է, և նրա թաղումը իմիտացիոն նպատակներ ուներ: Թե ի՞նչ նպատակներ՝ գուշակելն ուղղակի կարող է ավելի քան մեկ տրիլիոն երնթադրությունների տեղիք տալ արդեն կիսախելագար մեր գժանոցային ազգի գլխում:

Նիկոլի իշխանության ճակատագրական մի պահի, կարծես, Վանոյի կողմից Նիկոլին հորդորի մի ուղերձ հղվեց, թե՝ հիվանդացիր, իշխանությունը հանձնիր և այլն: Այսինքն, Վանոն կարող էր կողմ չլինել Ղարաբաղի խնդրի այս նիկոլական հանգուցալուծմանը: Վանոյի անհետացումից հետո անցել է արդեն ավելի քան երկու տասնամյակ, բայց նրա անձի առեղծվածը (նույնիսկ՝ կարծեցյալ կամ իրական մահից հետո) մնում է այն մութ սենյակում, որտեղ սև կատվին են որոնում, որը նույնիսկ այդ սենյակում չէ, այլ գուցե կողքի սենյակներից մեկում: Ես գրեցի, որ գոնե մեկը ինչ-որ նորմալ մի փաստարկով հերքի կամ ուղղի ինձ, բայց, ցավոք սրտի, դա տեղի չունեցավ: Այսպիսին է Հայաստանը, որտեղ ցայսօր ոչ մի սպանություն այդպես էլ չի բացահայտվել, բացի հավ ու ճիվի գողություններից: Բայց, ի սփոփանք Հայաստանի, այսպիսին է նաև այս ողջ դիվական աշխարհը:

Աստված կուղարկի Հիսուս Քրիստոսին, Լույսի ու Ճշմարտության Որդուն, և Նա բոլոր գաղտնիքներն ու առեղծվածները կբացի իր Թագավորության գալստով, որոնք թաքցվել ու թաքցված են մնում աշխարհի սկզբից ի վեր: Ինչպես Ինքը ասաց, երբ երկրի վրա էր՝ ՉԿԱ ԳԱՂՏՆԻՔ, ՈՐ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԻ:

Վարդան Խարազյան

Դիտվել է՝ 7255

Մեկնաբանություններ