Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Քրոնիկոն, որը կարելի է լրամշակել

Քրոնիկոն, որը կարելի է լրամշակել
06.05.2023 | 09:19

2018 թ. Հայաստանը Սերժ էր մերժում:

2019 թ. Հայաստանը փորձում էր հասկանալ, թե ի՛նչ կատարվեց:

2020 թ. մեկնաբանելու բան չկա էստեղ:

2021 թ. Սերժ մերժողից ազատվելու հնարավորություն, որը չդառավ Նիկոլ մերժելու տարի:

2022 թ. դիմադրություն մերժողի դեմ կամ անավարտ մերժիզմ։

2023 թ. к черту все..... Արցախը։

Քրոնիկոն, որը կարելի է լրամշակել, բայց թերևս х-у ճանապարհին, հնգամյա պայքարի մեջ չհասցրինք համարժեք դառնալ իրադարձություններին ու մարտահրավերներին։

Հարց` որտե՞ղ մեզ էս կարգի, «безвозврат» գցեցին։

Որտեղի՞ց սկսել:

Նորից ու ոչ մի դեպքում էս ամենի դեմ հակաճառելով։

Մենք` ներկաներս ( ժամանակակիցներս) դա կարող ենք:

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4304

Մեկնաբանություններ