ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Երևանի կենտրոնում գործող հսկայական առևտրի կենտրոնում բոլորը՝ տնօրենից մինչև չգիտեմով, անհայտ են

Երևանի կենտրոնում գործող հսկայական առևտրի կենտրոնում բոլորը՝ տնօրենից մինչև չգիտեմով, անհայտ են
22.04.2023 | 20:10

Ավտոմեքենայով մտել էի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք: Ավտոմեքենան փորձեցի կայանել: Նշանագրված կայանատեղիի մեծ մասը զբաղեցնում էին տարբեր ձևաչափի մետաղական իրեր: Ավտոմեքենային մոտեցավ առանց անվանաքարտի և առանց որևէ տարբերանշանի, անհայտ պետության զինվորական համազգեստով, հայախոս, արական սեռի անձնավորություն և պահանջեց ավտոմեքենան կայանել նշանագրված հատվածում: Այն հատվածում, որի մեծ մասը զբաղեցնում էին մետաղական իրերը: Բացատրեցի այդ հատվածում կայանելու անհնարինությունը:

Ավտոմեքենային նույն պահանջով մոտեցավ առանց անվանաքարտի և առանց որևէ տարբերանշանի, անհայտ պետության զինվորական համազգեստով, հայախոս, արական սեռի երկրորդ անձնավորությունը: Վերջիններիս ակնհայտ սխալ հրահանգների արդյունքում ավտոմեքենաս վնասվեց:

Փորձեցի ճշտել առանց անվանաքարտի և առանց որևէ տարբերանշանի, անհայտ պետության զինվորական համազգեստով, հայախոս, արական սեռի անձանց ով լինելը: Վերջիններս կտրականապես հրաժարվեցին ներկայանալ և ներկայացնել այն կազմակերպությունը, որտեղ նրանք «աշխատում են»:

Մտա «Սուրմալու» առևտրի կենտրոնի՝ «Տնօրեն» ցուցանակի ներքո գտնվող առանձնասենյակ, որտեղ գտնվող 3-4 անձանցից և ոչ մեկը «տնօրենը չէր»: Ավելին՝ վերջիններիցս և ոչ մեկը «չգիտեր», թե ովքեր են առանց անվանաքարտի և առանց որևէ տարբերանշանի, անհայտ պետության զինվորական համազգեստով, հայախոս, արական սեռի անձինք: Այնուամենայնիվ, «տնօրենի» առանձնասենյակում գտնվող և «տնօրենի» աթոռին նստած անձը զանգահարեց ինչ-որ մեկին և հեռախոսն ինձ փոխանցեց: Ինչ-որ մեկը հեռախոսով կրկին կտրականապես հրաժարվեց ներկայանալ և ներկայացնել, թե ովքեր են առանց անվանաքարտի և առանց որևէ տարբերանշանի, անհայտ պետության զինվորական համազգեստով, հայախոս, արական սեռի անձինք:

Ստիպված դիմեցի ոստիկանությանը:

«Սուրմալու» առևտրի կենտրոն ժամանած ոստիկանները փորձեցին պարզել առանց անվանաքարտի և առանց որևէ տարբերանշանի, անհայտ պետության զինվորական համազգեստով, հայախոս, արական սեռի անձանց ով լինելը և ինձ խոստացան, որ մեկ շաբաթ անց ես նույնպես կարող եմ տեղեկություն ստանալ վերջիններիս վերաբերյալ:

Իսկ մինչ այդ, ես լեգիտիմ իրավունք ունեմ մտածելու, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում գտնվող՝ առանց անվանաքարտի և առանց որևէ տարբերանշանի, անհայտ պետության զինվորական համազգեստով, հայախոս, արական սեռի անձինք կարող են, օրինակ՝ «Հեզբոլա», «Ալ-Ջիհադ», «Ալ-Քաիդա», «Ջեբհատ ան-Նուսրա» կամ «Իսլամական պետություն» կազմակերպությունների անդամներ լինեն: Բա, էլ ի՞նչ մտածեմ: Երևանի կենտրոնում գործող հսկայական առևտրի կենտրոնում բոլորը՝ տնօրենից մինչև չգիտեմով, անհայտ են:

Հետո էլ դժգոհում ենք, թե ինչպես «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն եղավ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4463

Մեկնաբանություններ