ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Գերի ծեծելու «արգասիքը»

Գերի ծեծելու «արգասիքը»
14.04.2023 | 20:46

Ինչքան չինքնահաստատված ու ցուցամոլ պետք է լինես, որ թշնամու զինվորին բռնելիս՝ տեսախցիկով նկարես, թե ինչպես ես դաժանաբար ծեծում, տանջում ու նվաստացնում;

Դուք հասկանու՞մ եք ձեր արածի պատճառահետևանքները;

Տղամարդկությունը կամ վրեժ լուծելը թշնամու մի անպաշտպան զինվորին ծեծե՞լն է՝ այն էլ մի քանի հոգով, այն էլ այս աստիճան;

Այդքա՞ն է ձեր ֆայմը;

Թշնամու մեկ զինվոր ծեծելով՝ բոլորի՞ց եք վրեժ լուծում:

Հերսը թափելով մեկի վրա՝ հա՞րց եք լուծում:

Դուք այստեղ մի հոգի զինաթափված ու անպաշտպան զինվոր եք ծեծում, ի պատասխան դրա հիմա Բաքվի բանտերում հարյուրավոր մեր հայ ռազմագերիներին են ծեծում, խոշտանգում ու նվաստացնում:

Դուք հասկանու՞մ եք, որ ձեր արածի պատճառով, հիմա քանի հայ տղաների հաշմանդամ կդարձնեն, քանիսին կփչացնեն ու կխեղեն, ամենօրյա կտտանքների կենթարկեն:

Գերի ծեծելուց հեշտ բա՜ն:

Այն էլ՝ անզոր, կապկված վիճակում գտնվող:

Չէ՜, դուք պետք է ֆեյսբուքի լայքերի ու սրա նրա մոտ լոպազանալու համար ապացույց ունենայիք, որ դու՛ք՝ ուժեղ տղաներդ, ադրբեջանցի եք բռնել, ու թե ինչպես եք հաշվեհարդար տեսել, տանջել ու ինչ օրի եք հասցրել:

Եվ հետո.

ձեր տփելը տեսնելով՝ Ադրբեջանը ահ ու սարսափի մեջ էր ընկնելու:

Իսկ ձեր «հերոսական» վիդեոն տեսած ու ջանասիրաբար տարածած ֆեյսբուքահայ մի շարք «դուխով» տղաներ ու աչոններ, ծյոծեր ու ձյաձեր, մի այլ կարգի ոգևորությամբ, էյֆորիայի տակ ընկած՝ քիչ մնա ձեր ձեռքերից գերուն վերցնեն ու անձամբ «սամասուդ» անեն:

Դե, իսկ քոմենթներով էլ խորհուրդ կտան՝

վիզը կտրել, գլխատել, անդամահատել, քառատել, հրկիզել ու խարազանել:

Հիմա գերուն տանջելով ու՞մ օգուտ տվեցիք, մենք ի՞նչ օգուտ ստացանք:

Օգուտ տվեցի՞ք թե հակառակը, այդ մի փողոցային արաքով վնասեցիք մեզ:

Փաստացի՝ լեզու դրեցիք թե՛ Ադրբեջանի, և թե՛ միջազգային հանրության բերանը:

Գործիք տվեցիք նրանց ձեռքը՝ հատկապես ՄԻԵԴ-ում օգտագործելու համար:

Դուք կարծում եք նրանք իրենց զինվորի համար ցավու՞մ են:

Բնա՛վ:

Անգամ թքած ունեն վերջինիս կյանքի վրա:

Խիստ հավանական է, որ հենց նման դրվագների համար էլ որպես թիրախ հատուկ ուղարկած լինեն:

Նրանց ձեզանից միայն տեսաձայնագրություն է պետք, թե ինչպես եք զինվորին վնասում:

Եվ դա նրանք մեզնից ստացան:

Մենք, միջազգային ատյաններում ա՛յ այսպիսի լուսանկարներ ու ձայնագրություններ ենք «կոխում աշխարհի աչքը», որ տեսնեն ինչ կարգի բորենիներ են ադրբեջանցիները, ու որ մարդ կոչվելու իրավունք չունեն, հիմա դու՞ք եք նույն կերպ վարվում:

Նույն ատյաններում հիմա սա են մեր դեմ օգտագործելու:

Սրանից էլ լավ առիթ ու պատրվա՞կ:

Հատուկ սադրանքի դիմողի հանդեպ անգամ նման կերպ չեն վարվում, որպեսզի ձեռքին փաստ ու գործիք չտան, դուք դրել գետնին փռված, կապկված զինվոր եք ոտատակ տալիս:

Արդեն իսկ ադրբեջանցի օգտատերերը մի քանի օտար լեզուներով, առանց այն էլ լավ փաթեթավորված, ծաղկեցրած ու գունավորած, գերֆետիշացրած, կատաղի արագությամբ շրջանառում են այսօրվա հայտնի տեսանյութն ու լուսանկարները:

Տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանները պարտադիր դրել են տեսանյութը, միջազգային դատապարտման կոչ արել, իսկ դիտումները մի քանի տասնյակ հազարների են հասել:

Ադրբեջանի ԱԳՆ-ն անգամ հանդես է եկել պաշտոնական ուղերձով, իսկ գլխավոր դատախազությունը գործ է հարուցել անմարդկային վերաբերմունքի փաստով:

Ոնց կլիներ, բռնեիք, հանձնեիք համապատասխան մարմիններին:

Կամ ոնց կլիներ՝ ջարդը տայիք առանց նկարահանելու:

Ինչևէ...

Արել պրծել եք, հիմա թողեք տեսնենք, թե ՀՀ իշխանություններն ի՞նչ են անելու:

Ես գիտեմ, թե տվյալ դեպքում ինչ պետք է անի իրեն հարգող պետությունը:

Կա՛մ ցմահ դատապարտելու է (մանավանդ կարող է պարզվի, որ վերջինս նաև մարդասպան է), կա՛մ որ ավելի խելամիտ ու արդյունավետ քայլ է՝

փոխանակելու է հայ ռազմագերու հետ:

Հարգելի՛ ժողովուրդ, այս միջադեպը միաժամանակ ստվերում է երկու օր առաջ Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական վայրագությունները, Բերձորի միջանցքի փակ լինելուն և առհասարակ, հող է նախապատրաստում նորանոր սադրանքների ու էսկալացիաների համար:

Էլ չեմ խոսում նրա մասին, թե ինչ աստիճան ապիկար են ու անկարող մեր իշխանությունները, որ երեք օր շարունակ չեն կարողանում բռնել թշնամու զինվորին, որը հերիք չէ Սիսիանից ոտքով հասնում է Կապան, այլ նաև ճանապարհին մարդ է սպանում:

ՈՒ որ վերջինիս ոչ թե բռնում են համապատասխան ոլորտի աշխատակիցները, այլ գյուղացիները:

Էլ չեմ ասում, թե ինչեր կանեն արնախում բորենիները Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու Աստված չանի՝ հետագայում որևէ հայ զինվորի գերի ընկնելու պարագայում:

ՈՒստի խնդրում եմ` սթափ գնահատեք իրավիճակը և մի՛ տրվեք էմոցիաներին:

Թե՛ ես, և թե՛ զինընկերներս առիթներ ենք ունեցել թշնամու գերու հետ նման կերպ ու ավելի վատ վարվելու, բայց չենք տրվել էմոցիաներին, զսպել ենք մեզ՝ գիտակցելով վերը թվարկած ռիսկերը:

Եվ հետո՝ մարդ ենք մնացել, գազանի չենք վերածվել:

Պատերազմի, որևէ ընդհարման ժամանակ, թշնամու զենքը ձեռքին է, վտանգ կա, միանշանակ լիկվիդացրու, բայց ոչ անզեն գերուն բռնեք ծեծեք:

Կարծում եմ՝ հետևություններ կանեք ու այսուհետ կբացառեք նման գործողությունները:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1306

Մեկնաբանություններ