18.11.2024|
09:52
Մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ ամեն րոպե ու ամեն պահ կարող է արժեհամակարգ փոխվել: Մեր կողքին ապրում են աշխարհի ամենահայրենասեր ու ամենադավաճան մարդիկ, ամենակիրթ ու ամենատգետ, ամենաազնիվ ու ամենաանարդար մարդիկ։ Մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ ճշմարտությունն ու սուտը հաճախ խառնվում են իրար, որտեղ արժեքները կորցնում են իրենց ամրությունը, իսկ գաղափարները դառնում են գործիք։ Այս հակասությունների մեջ մենք ստիպված ենք ընտրել՝ ինչի կողքին կանգնել, ինչին հավատալ և ինչի համար պայքարել։