ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ես` որ­պես ՀՀ քա­ղա­քա­ցի, հայ­տա­րա­րութ­յուն եմ տա­լիս ժա­մա­նա­կին հորդ կա­տա­րած հան­ցա­գոր­ծու­թ­յան մա­սին

Ես` որ­պես ՀՀ քա­ղա­քա­ցի, հայ­տա­րա­րութ­յուն եմ տա­լիս ժա­մա­նա­կին հորդ կա­տա­րած հան­ցա­գոր­ծու­թ­յան մա­սին
08.10.2019 | 00:15
ՀՀՇ-ն, ի դեմս իր հայտնի խմ­բա­կի, Հա­յաս­տա­նը ղե­կա­վա­րեց 1990 թվա­կա­նի օ­գոս­տո­սից մինչև 1998 թվա­կա­նի փետր­վա­րյան հայտ­նի դեպ­քե­րը, երբ Հա­յաս­տա­նում Վազ­գեն Սարգ­սյան, Ռո­բերտ Քո­չա­րյան, Սերժ Սարգ­սյան ե­ռյա­կը խայ­տա­ռակ ձևով իշ­խա­նազր­կեց ՀՀՇ-ի զոռ­բա­նե­րին, մեզ ա­զա­տեց հան­ցա­վոր այդ խմ­բա­կի ութ տար­վա ող­բա­լի կա­ռա­վա­րու­մից, ո­րը եր­կի­րը հասց­րել էր կա­տաստ­րո­ֆիկ վի­ճա­կի: Հա­նուն ճշ­մար­տու­թյան պետք է նշել նաև, որ ժո­ղո­վուր­դը այդ նույն ժա­մա­նակ պատ­վով էր դուրս ե­կել Հա­յաս­տան(Ղա­րա­բաղ)-Ադր­բե­ջան պա­տե­րազ­մից: Չա­ռանձ­նաց­նեմ ա­նուն­ներ, ո­րով­հետև հիմ­նա­կան հե­րո­սը հայ ժո­ղո­վուրդն էր: Բայց հա­նուն ճշ­մար­տու­թյան պի­տի փաս­տել. «Զին­վորն ա­ռանց խե­լոք հրա­մա­նա­տա­րի ոչ­խա­րի հոտ է»,- ե­թե չեմ սխալ­վում, Նա­պո­լեոնն է ա­սել. «Ա­վե­լի լավ է ոչ­խա­րի հո­տը ա­ռյու­ծի գլ­խա­վո­րու­թյամբ, քան ա­ռյու­ծի հո­տը՝ ոչ­խա­րի»: Փա՜ռք Աստ­ծո, այդ պա­տե­րազ­մում ո՛չ մեր բա­նա­կն է ոչ­խա­րի հոտ ե­ղել, ո՛չ էլ այդ բա­նա­կը ղե­կա­վա­րել են ոչ­խար­նե­րը:
Այ­սօր չկա ՎԱԶ­ԳԵՆ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ, բայց կա նրա ա­նու­նը:
ՌՈ­ԲԵՐՏ ՔՈ­ՉԱ­ՐՅԱՆ: Այ­սօր նա մե­ղադ­րյա­լի ա­թո­ռին է: Ես այս­տեղ ինչ-որ ող­բեր­գու­թյուն չեմ տես­նում: Աշ­խար­հում հա­րյու­րա­վոր օ­րի­նակ­ներ կա­րե­լի է բե­րել, որ երկ­րի ա­ռա­ջին դեմ­քը հե­րո­սից վե­րած­վել է հա­կա­հե­րո­սի: Չեմ փոր­ձի վեր­լու­ծել այդ կեր­պա­րա­նա­փո­խու­թյու­նը, բայց կա­րող եմ ա­սել, որ Քո­չա­րյա­նին մեղ­սագր­վող ա­րար­քը հնա­րա­վոր չէ: Բո­լոր դեպ­քե­րում, նա հաղ­թա­նա­կած երկ­րի նա­խա­գահն է ե­ղել և միան­գա­մայն ճիշտ է նրա վեր­ջին հայ­տա­րա­րու­թյու­նը՝ ե­թե փախ­չող մարդ լի­նեի, ադր­բե­ջան­ցի­ներն այ­սօր Ստե­փա­նա­կեր­տում թեյ կխ­մեին: Վի­րա­վո­րա­կան է, որ կռ­ված մար­դուն նշա­վա­կում են ա­մե­նաայ­լան­դակ բա­ռե­րով, ո­րից ա­մե­նա­վի­րա­վո­րա­կա­նը՝ թուր­քի լա­մուկ, թուրք և այլն: Եվ այդ հե­րո­սա­կան մար­դը Հա­յաս­տա­նում աս­տի­ճա­նա­բար վե­րած­վեց հա­կա­հե­րո­սի:
Հա­նուն ճշ­մար­տու­թյան պի­տի ա­սել նաև, որ Լևո­նից սկ­սած այ­լան­դակ սե­փա­կա­նաշ­նոր­հու­մը էլ ա­վե­լի այ­լան­դակ դրսևո­րում է ստա­ցել Քո­չա­րյա­նի օ­րոք: Կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շել է, նա­խա­գա­հը հաս­տա­տել է: Չբա­ցեմ փա­կագ­ծե­րը, ո­րով­հետև իմ ա­սե­լի­քը բո­լո­րո­վին ու­րիշ է:
ՍԵՐԺ ՍԱՐԳ­ՍՅԱՆ: Նրա մա­սին խո­սելն ա­վե­լորդ է: Ա­սա­ծիս վառ ա­պա­ցույցն են հենց նրա իսկ բա­ռե­րը. «Նի­կո­լը ճիշտ է, ես՝ սխալ»: Այ­սինքն՝ այդ նա­խա­դա­սու­թյամբ նա ոչ միայն իր վրա խաչ քա­շեց, այլև մի ամ­բողջ երկ­րի... Սա­կայն այս ի­րո­ղու­թյու­նը ներ­կա հրա­պա­րակ­ման թե­ման չէ:
Ինձ հու­զող թե­ման է` ո՞վ թքեց Սահ­մա­նադ­րու­թյան վրա և դա­տա­րա­նի ո­րո­շում տվեց Քո­չա­րյա­նին, որ նա տա­սը տա­րի ե­ղել է ՀՀ քա­ղա­քա­ցի, և մեր երկ­րում ճա­նա­պարհ բա­ցեց երկ­րորդ հեր­թի այ­լան­դա­կու­թյուն­նե­րի (ա­ռա­ջին այ­լան­դա­կու­թյուն­նե­րի հիմ­քը դրել է Լևո­նը) շա­րա­նի հա­մար, ո­րը շա­րու­նակ­վում է մինչ օրս:
Դա­տա­րա­նի այդ այ­լան­դակ վճ­ռի հիմ­նա­դի­րը դա­տա­վոր ՄՀԵՐ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆՆ է, ՀՔԾ ներ­կա­յիս պետ Սա­սուն Խա­չատ­րյա­նի հա­րա­զատ պա­պան:
Այ­սինքն, Մհեր Խա­չատ­րյա­նը այն ե­զա­կի մարդ­կան­ցից է, որ, նե­րո­ղու­թյուն ար­տա­հայ­տու­թյանս` թքել է ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան վրա:
ՍԱ­ՍՈՒՆ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ, քեզ հի­շեց­նում եմ այդ մա­սին, մնա­ցա­ծը դու գի­տես: Բայց որ­պես­զի քեզ հա­մար ա­մեն ինչ ա­վե­լի հս­տակ լի­նի, պատ­մեմ հորդ պատ­մու­թյունն այս ա­ռի­թով:
Նախ ա­սեմ` նրա ու­սա­նողն եմ ե­ղել: Իմ դիպ­լո­մի ղե­կա­վա­րը ևս նա է ե­ղել: Նրա հետ ու­նե­ցել եմ ազ­նիվ, մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­ներ, ան­գամ այն բա­նից հե­տո, երբ նա պատ­վեր կա­տա­րեց և Ար­դա­րա­դա­տու­թյան խոր­հր­դի նիս­տին 1996 թվա­կա­նին դեմ քվեար­կեց ինձ, և ես` որ­պես ոչ պի­տա­նի, դուրս մնա­ցի դա­տա­խա­զու­թյան աշ­խա­տող­նե­րի պի­տա­նիու­թյան ցու­ցա­կից: 2,5 տա­րի հե­տո վե­րա­կան­գն­վե­ցի: Դա չէ կարևո­րը: Ես հորդ հարց­րի.
-Ըն­կեր Խա­չատ­րյան, այդ ո՞նց հա­ջո­ղաց­րիր Քո­չա­րյա­նին դարձ­րիր ՀՀ քա­ղա­քա­ցի:
Նա ժպ­տա­լով, ան­գամ հպար­տո­րեն ա­սաց.
- Իմ ձե­ռը չի՞, ոնց նպա­տա­կա­հար­մար էր, այն­պես էլ ա­րե­ցի:
Հաս­կա­ցա, որ Էդ­վարդ Ե­գո­րյա­նից, Գա­գիկ Ջհան­գի­րյա­նից, Մհեր Խա­չատ­րյա­նից սկ­սած բո­լորն էլ ի­րա­վա­բա­նու­թյա­նը նա­յել են ոչ թե որ­պես ար­դա­րա­դա­տու­թյան, մար­դու ի­րա­վունք­նե­րի, նրանց քա­ղա­քա­ցիա­կան, հա­սա­րա­կա­կան, քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան շա­հե­րի ո­լոր­տը կար­գա­վո­րող կարևոր գի­տու­թյան, այլ որ­պես նպա­տա­կա­հար­մա­րու­թյու­նից բխող գի­տու­թյուն: Այ­սօր էլ շա­րու­նակ­վում է նույ­նը: Վառ օ­րի­նակ. Վա­հե Գրի­գո­րյա­նը ՍԴ-ի ան­դամ է, բայց ի­րեն հռ­չա­կում է դա­տա­րա­նի նա­խա­գահ, և իշ­խա­նու­թյուն­նե­րը լռում են, ո­րով­հետև այդ­պես նպա­տա­կա­հար­մար է: Մինչև ու՞ր եր­թալ, հա՛յ հա­սա­րա­կու­թյուն:
Սոկ­րատ ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ
Հ. Գ. Մհեր Խա­չատ­րյա­նը ա­պօ­րի­նի ծա­ռա­յու­թյուն մա­տու­ծեց Ռո­բերտ Քո­չա­րյա­նին: Փաս­տո­րեն դա­տա­վոր Խա­չատ­րյա­նը իր ա­պօ­րի­նու­թյամբ կան­խո­րո­շեց Ռո­բերտ Քո­չա­րյա­նի հե­տա­գա բա­ցա­սա­կան քայ­լե­րը: Ա­սեմ, որ ա­ռանց հա­մա­պա­տաս­խան «դոբ­րո­յի» Մհեր Խա­չատ­րյա­նը նման քայ­լի չէր գնա: Գնաց և երևի ակն­կա­լում էր, որ այդ ծա­ռա­յու­թյու­նը պի­տի գնա­հատ­վի Քո­չա­րյա­նի կող­մից, և ին­քը պի­տի դառ­նա ՀՀ-ի ի­րա­վա­կան հիե­րար­խիա­յի գլ­խին նս­տած ի­րա­վա­կան ան­ձը: Բայց չդար­ձավ: Ին­չու՞: Ե­թե սխալ կլի­նեմ իմ դա­տո­ղու­թյուն­նե­րում, ա­պա հայ­ցում եմ բո­լո­րի նե­րո­ղամ­տու­թյու­նը: Ա­սեմ` որ­պես ի­րա­վա­բան Մհեր Խա­չա­տա­րյա­նը գրա­գետ էր: Քո­չա­րյա­նը նրան հանձ­նա­րա­րեց ար­դա­րաց­նել մի օ­լի­գար­խի, ո­րի կեն­սագ­րու­թյան մեջ կար մի սև էջ «Ծանր հան­ցա­գոր­ծու­թյան մե­ղադ­րան­քով»: Քա­նի որ Խա­չատ­րյա­նը և նրա նման­նե­րը գոր­ծել են «պրոբ­լեմ չկա, շեֆ» , սկզ­բուն­քով` ան­ցավ գոր­ծի: Եվ այդ օ­լի­գար­խը ար­դա­րաց­վեց:
Հ. Գ. 2. Ար­դա­րաց­ման կա­պակ­ցու­թյամբ, ժա­մա­նա­կին այդ գոր­ծը քն­նած ՀԿԳ քն­նիչ Վար­դան Մար­տի­րո­սյա­նը, որն ար­դեն աշ­խա­տում էր ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյան քնն­չա­կան վար­չու­թյու­նում (հե­տա­գա­յում այդ վար­չու­թյու­նը վե­րան­վան­վեց նա­խաքն­նու­թյան, հե­տաքն­նու­թյան նկատ­մամբ վե­րահս­կո­ղա­կան վար­չու­թյան) զան­գա­հա­րեց Մհեր Խա­չատ­րյա­նին և բա­ռա­ցիո­րեն ա­սաց հետևյա­լը.
- Ա՛յ… էն չոր­սին (բռ­նա­բա­րու­թյու­նը կա­տա­րել էին հինգ հո­գով-Ս.Հ.) ին­չու՞ չար­դա­րաց­րիր: Ի՞նչ է, այդ օ­լի­գար­խը ըն­դա­մե­նը. .. է՞ր բռ­նել:
Մհեր Խա­չատ­րյա­նը հե­ռա­խոսն ան­ջա­տեց:
Հ. Գ. 3. Ես չգի­տեմ այդ օ­լի­գար­խը նյու­թա­կան վե­րա­բեր­մունք ցույց տվե՞ց Խա­չատ­րյա­նին, թե՞ ոչ: Թե­պետ չար լե­զու­ներն ա­սում են, որ օ­լի­գար­խը պարտ­քի տակ մնա­ցող մարդ չէ, և չեմ էլ կա­րող ա­սել` Քո­չա­րյանն այդ մա­սին ի­մա­ցա՞վ ինչ-որ բան, թե՞ ոչ:
Իսկ ես հա­ճախ եմ մտա­ծել` ին­չու՞ Խա­չատ­րյա­նը չբարձ­րա­ցավ ի­րա­վա­կան հիե­րար­խիա­յի սան­դուղք­նե­րով:
Հ. Գ. 4. Սա­սուն Խա­չատ­րյան, ես` որ­պես ՀՀ քա­ղա­քա­ցի, հայ­տա­րա­րու­թյուն եմ տա­լիս ժա­մա­նա­կին հորդ կա­տա­րած հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին: Ար­ձա­գան­քի՛ր:
Հ. Գ. 5. Այ­սօր եր­կի­րը լց­ված է քրեա­կան գոր­ծե­րով: Չեմ կա­րող ա­սել, վար­չա­պե­տի ընտ­րած ճա­նա­պար­հը ճի՞շտ է, թե՞ սխալ: Հան­րու­թյան մեջ այն­քան մեծ է ա­տե­լու­թյու­նը նախ­կին­նե­րի նկատ­մամբ, որ մար­դիկ հիպ­նո­սի տակ ո­չինչ չեն ու­զում նկա­տել: Իսկ Նի­կո­լը դեռ մի հի­սուն տա­րի էլ կա­րող է նվա­գել (ի­հար­կե Աստ­ված չա­նի-խմբ.) այդ լա­րի վրա: Իսկ ժո­ղո­վուր­դը վրեժխ­նդ­րու­թյամբ լց­ված (վրե­ժը նման պա­րա­գա­նե­րում վատ խոր­հր­դա­տու է և չար ա­ռաջ­նորդ-խմբ.) կգո­ռա.
- Կեց­ցե՜ Նի­կո­լը:
Ես էլ եմ ա­սում.
- Կեց­ցե՜ս, Նի­կոլ, որ հա­ջող ես տի­րա­պե­տում կա­ռա­վար­ման գոր­ծի­քի միայն ՄԵԿ ԼԱ­ՐԻՆ:
Հ. Գ. 6. Ե­թե չեմ սխալ­վում, Մաք­սիմ Գոր­կին է ա­սել` ե­թե խս­տա­գույնս դա­տե­լու լի­նենք այն ա­մե­նը, ինչ ար­ժա­նի է դա­տի, ա­պա աշ­խար­հում ապ­րե­լու ի­րա­վունք ոչ ոք չի ու­նե­նա:
Իսկ Գոր­կուց հա­րյու­րա­վոր տա­րի­ներ ա­ռաջ մեր հան­ճարն է ա­սել` հո­գիս էու­թյամբ մեղք է մա­կարդ­ված:
Հ. Գ. 7. Նի­կոլ, շնոր­հա­կա­լու­թյուն նախ­կին­նե­րին տա­պա­լեու, երկ­րին նոր լիցք հա­ղոր­դե­լու հա­մար: Բայց թույլ տուր հարց­նել` երբևէ կըն­դու­նե՞ս, որ Նա­րե­կա­ցու խոս­քե­րը նաև քեզ են վե­րա­բեր­վում, թե՞…
Դիտվել է՝ 75865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ