ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հովվերգական դավադրություն (բացահայտված է ՔՊ-ի հինգերորդ շարասյունը)

Հովվերգական դավադրություն  (բացահայտված է ՔՊ-ի հինգերորդ շարասյունը)
07.06.2024 | 18:47

Հրաշք է նոր հայկական համացանցը: Հրաշալի տարանջատում է ազգայինն ու ապազգայինը, ճերմակն ու սևը, անկեղծն ու կեղծը:

Միով բանիվ` ՈԳԻՆ և դուխը:

ՀԱՄԱՑԱՆՑԻ ՔՄԱՅՔՈՏ ՍԻՐԱԽԱՂԸ
Այգաբացից մինչև կեսգիշեր նորհայաստանյան տիտղոսակիր, տիտղոսաձգտյալ, ի վերջո, մշակութային հանրահայտ մտավորական դասը երկրի և պետության, ազգային ինքնության և պարզապես գոյապահպանական օրհասի այլ դժնդակ օրերին տարաբնույթ ակունքներում և տարասեռ սեղանների շուրջ միշտ ժպտադեմ ու գինեվետ, դյուցազներգական ձոներգեր է երկինք մղում` փառաբանելով հայոց հերոսական անցյալը մինչև ջրհեղեղն ու դրանից անդին:
Վահագն և Տորք, Աստղիկ և Անահիտ, Արա և Շամիրամ տիտղոսակիրների թուջեձույլ բառահեղեղով սրանք փրկում են երկիրն օրհասից:

Անկեղծ լինենք և հայտարարենք, որ սույնը խիստ է կարևոր մեր կորուսյալ օրերում, քանզի շոյում է դեռևս շրջմոլորված ժողովրդի մի մասի ազգային ինքնագիտակցությունը և մղում է նրան համակերպ հլության, այն է` դուխի կործանարար բարգավաճմանը:
Սակայն ժողովուրդն արթնացել է` ի հեճուկս մտավորական վերոնշյալ դասի կավատների, որոնց անգամ Արցախի կորուստը չսթափեցրեց: Սրանք մշտապես բավարարվում են, դիցուք, ազգի հերոսական անցյալի դրվագավորմամբ, թուրքի և ադրբեջանցու ահարկու որակավորմամբ և այսպես շարունակ:

Բնականաբար, անվրեպ հետևողականությամբ սրանք ջրում են ՆՓ-ի և ՔՊ-ի օրնիբուն հարդ ու տատասկ աղացող ջրաղացը և մի՞թե հենց սրանք չեն ՆՓ-ի և ՔՊ-ի հինգերորդ շարասյունը:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ.Գ.

ՔՊ-ն պատրաստվում է լուծարել «Շողակաթ» մշակութաստեղծ հեռուստաընկերությունը: Զի այստեղ ՈԳԻՆ գետնում է դուխին: Բայց արդյոք տիտղոսակիրները գոնե հիմա կսթափվե՞ն ու թիկունք կկանգնե՞ն «Շողակաթին»:

Կասկածում եմ:

«Գոյ» թատրոնի ոդիսականը ձեզ օրինակ:

Դիտվել է՝ 16474

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ