Կհիշե՞ք, ՖԲ -ում ու ոչ միայն, մոդայիկ էր 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը:
Տատերի ասած ՝ բուրդ դնում էին, բամբակ գզում:
ՈՒ՞ր եք:
Ինչու՞ գոնե ՖԲ-ում շամպայնի շշեր չեն բացվում ու «փրփուրն հոսանուտ ինչու՞ մատերդ ի վար չի պղպջում»:
Ախր երեկ ձեռք բերեցիք այդ պայմանագրից հրաժարվելու հզոր աջակից գործընկեր:
Էրդողանը հայտարարեց, որ ժամանակն է հրաժարվելու մոսկովյան պայմանագրից:
Որ այդ պայմանագրով Թուրքիան կաշկանդված է Կովկասում ազատ գործելուց:
Որ դա խանգարում է Շուշիի համաձայնագիրը լիիրավ կյանքի կոչելուն:
Որ առաջիկա հանդիպմանը Պուտինի հետ կքննարկի այդ հարցը:
Մի՞թե այսքան երկար ժամանակ, այդ պայմանագրից հրաժարվելու կոչով ձեր փեղամբարի ճամփան էիք մաքրում, հանրային կարծիք ձևավորում:
Սա՛ է ձեր քաղաքական մտքի թռիչքը եղել:
Դե թափով, ընդառաջ Էրդողանի նպատակների, քարոզեք թուրքին կաշկանդող մոսկովյան ատելի պայմանագրի վերացումը:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ