Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ. Մարդ, որին չփոխեց ո´չ պաշտոնը, և ո´չ էլ ճանաչումը

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ. Մարդ, որին չփոխեց ո´չ պաշտոնը, և ո´չ էլ ճանաչումը
25.03.2014 | 12:35

Այսօր ՀՀ վարչապետ, ազգային, պետական և քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է:

Մարդ, որին չփոխեց ո´չ պաշտոնը, և ո´չ էլ ճանաչումը:
Պատգամում էր` ամեն ինչ անել պետության հզորացման համար և այնպես անել, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն լիարժեք անձ զգա ու իր լուման ներդնի պետության զարգացման գործում։
Նժդեհյան պատգամներն էին, որ1965 թվականից արդեն ընդգրկեցին նրան հայ քաղաքական կյանքի մեջ, և այդ կյանքի որդեգիր Անդրանիկ Մարգարյանը 2007թ. մարտի 25-ին՝ 56 տարեկան հասակում, հավերժ ճամփորդի ուղին բռնեց, երբ մեր նորօրյա կյանքում գոյություն ունեցող դեռևս բազմաթիվ դժվարությունները պիտի հաղթահարեր իր ճամփան անցնելիս։
Շատերի համար իրենց կյանքի երջանիկ օրերից մեկն էլ այն էր, երբ առիթ են ունեցել ծանոթանալու Անդրանիկ Մարգարյանի հետ, և ապա` տխուր օրերից մեկն էլ այն էր, երբ լսել են նրա մահվան լուրը։
Մարդը դառնում է հիշողություն մահվանից հետո, բայց նրա հիշատակի մասին խոսում են որպես մարդու, ով ապրել է իր բաժին կյանքը սրտի և մտքի անվրեպ թելադրանքով։
Այդքան մարդու ընկեր, այդքան հայ, որպիսին Անդրանիկ Մարգարյանն էր մեկտեղել իր կարճուերկար կյանքի մեջ, անվարան կարելի է շեշտել՝ հազվագյուտ են մեր օրերում։
Այդպիսին էր և այդպես էլ մնաց ժողովրդի հիշողության մեջ` անկեղծ, նվիրված, հայրենապաշտ ՄԱՐԴ:

Դիտվել է՝ 1688

Մեկնաբանություններ