«Անասունները հավատում էին Զռանի ամեն մի բառին: Նրանք գիտեին, որ ներկայիս կյանքն ավելի դաժան է ու անպաճույճ, որ նրանք հաճախ մրսում ու մեծ մասամբ քաղցած են: Սակայն կասկած չկար, որ նախկինում ամեն ինչ ավելի վատ է եղել: Նրանք ուրախ էին հավատալ այդ մտքին: Բացի այդ, նախկինում նրանք ստրուկ էին, իսկ այժմ՝ ազատ: Զռանը չէր մոռանում ամեն անգամ շեշտել այդ փաստը»:
Կարծում եք՝ սա արձանագրություն է մեր օրերի ժամանակագրությունի՞ց: Ամենևին՝ ոչ, սա դրվագ է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վեպից: Կարծում եմ՝ մեր օրերի մասին ապագայի պատմիչների արձանագրությունների և Օրուելի «Անասնաֆերմայի» մեջ հայելային նմանություններ են լինելու: Գուցե ապագայի կարդացողները չեն հավատա և պատմիչներին կմեղադրեն Օրուելի ստեղծագործությունից գրագողության մեջ, բայց մենք հո գիտենք, որ նրանք գրագող չեն:
Արամ Աբաջյան