«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՀՀ կառավարության կազմը

ՀՀ կառավարության կազմը
29.04.2024 | 22:39

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ունենա հետևյալ կառուցվածքն ու կազմը.
1. Ճշմարտության նախարարություն, նախարար՝ Արծրուն Հովհաննիսյան:
2. Սոցիալական արդարության նախարարություն, նախարար՝ Գագիկ Խաչատրյան:
3. Հեղափոխության նախարարություն, նախարար՝ Սերժ Սարգսյան:
4. Աննայի ֆոնդերի նախարարություն, նախարար՝ Հրաչյա Հակոբյան:
5. Ֆիկտիվ նախարարություն, նախարար՝ Գևորգ Պապոյան:
6. Պայմանավորվածությունների (ուխ(ղ)տերի) ձեռք բերման և չկատարման նախարարություն, նախարար՝ Ալեն Սիմոնյան:
7. Գեներալական կոչումների ու զինգրքույկների վաճառքի նախարարություն, նախարար՝ Տիգրան Ավինյան:
8. Անշարժ գույքի, կադաստրի նախարարություն, նախարար՝ Նիկոլ Փաշինյան
Եվ վերջապես`
9. ՀՀ վարչապետ՝ Վահագն Ալեքսանյան:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2263

Մեկնաբանություններ