Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Կան ելքեր նույնիսկ անհուսալի թվացող իրավիճակներում

Կան ելքեր նույնիսկ անհուսալի թվացող իրավիճակներում
18.01.2023 | 07:35

Արդեն մոտ 40 օր Արցախը շրջափակման մեջ է. սա հսկայական ժամանակահատված է ծայրահեղ պայմաններում գտնվելու և ճիշտ եզրահանգումներ անելու համար:
Նախ, չի կարելի թույլ տալ, որ այս ստորացուցիչ իրավիճակը երկար շարունակվի, մարդիկ կհուսալքվեն ու կհյուծվեն, թեպետ դիմակայելու և համբերելու ուժ կա ու դեռ կլինի:

Համակերպվել չի կարելի, համակերպումը նվաստացուցիչ է ու բարոյալքող:
Ապա՝ անիմաստ է միջազգային կառույցներից և ՀՀ կառավարությունից իրական օգնություն սպասելը, երկուսն էլ համաչափ անգործունակ են այս դեպքում, բայց անգործունակության տարբեր պատճառներով:


Հետո՝ հենվել սեփական կարողությունների և հայության դիմադրողական տարբեր օջախներից եկող օժանդակության վրա: Այսպես բավականաչափ ուժեղ կլինենք, և կարող ենք ինքներս հանգուցալուծել մեզ դեմ տրված այս ծանր-գլուխկոտրուկ-խնդիրը: Այո, շատ կարևոր ու ոգևորիչ կլիներ, եթե հենց մե՛նք հասնենք Արցախի ապաշրջափակմանը՝ մեր վճռականությամբ, հնարամտությամբ ու պատվախնդրությամբ: Դա հնարավոր է անել, եթե խնդիրը շեշտակի դրվի հենց այդպես: Զուգահեռ՝ թող էլի քննարկումներ ու բանակցություններ կայանան տարբեր ուղղություններով:


Ադրբեջանցիները հնարամտորեն են փակել միջանցքը՝ «էկոակտիվիստներ» տեղակայելով այնտեղ: Օրիգինալ միջոց են գտել, ինչ ուզում եք ասեք: Մենք ավելի մեծ օրիգինալությամբ պիտի վարվենք՝ անսպասելի, եթե կուզեք՝ խենթ գործողությամբ: Ձևը թող գտնեն մեր անվտանգությանը կոչված ծառայությունները, դա նրանց պարտքն է, նրանք վարձատրվում են պետության կողմից հենց նման պարտականնությունների համար: Պարզապես պետք չէ մոռանալ, որ միշտ էլ հակազդելու միջոցներ կան: Կան ելքեր նույնիսկ անհուսալի թվացող իրավիճակներում:


Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 12161

Մեկնաբանություններ