Այսօրվա Հայաստանը սև արկղ է, որի մեջ և շուրջ ընթանում են ծայրահեղ վտանգավոր պրոցեսներ, որոնք ունեն մեծ պոտենցիալ՝ աղետ բերելու։ Տագնապահարույց ձևակերպումներ են գալիս Ադրբեջանից, Ռուսաստանից, Իրանից, Արևմուտքից։
Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանը անվերապահորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Ադրբեջանի տարածքը՝ ըստ իրենց Սահմանադրության։
Աշխարհն իր հունով առաջ է գնում և ավելի ու ավելի է բաժանվում Արևելքի ու Արևմուտքի, իսկ մենք, ինչպես միշտ, մեր կամքից անկախ, մնում ենք արանքում, և մեզ համար միակ փոփոխությունը լինում է հերթական հակամարտող հզորների ասպարեզ գալը։
Շատ տարիներ առաջ Լեզվի տեսչությունը հետևում էր մամուլի ու հեռուստատեսության հրապարկումներին, հետո որոշակի պարբերականությամբ կազմում էր նկատված սխալների ցանկը, գրում ճիշտ ձևերը և ուղարկում լրատվամիջոցի ղեկավարությանը:
Կյանքի մասին իդեալականացված պատկերացումները և ժողովրդին չափից դուրս խիստ պահանջներ ներկայացնելը խոսում են մեր ինֆորմացիոն դաշտի առնվազն ժամանակի պահանջներին չբավարարելու մասին, այն էլ մեղմ ասած։
Վերջիվերջո պարզվե՞ց, թե ով է Ադրբեջանի միջոցով փակել Բերձորի ճանապարհը։ Իսկ ինչպե՞ս կարելի է պարզել։ Անշուշտ՝ արդյունքով։ Պարզելով, թե որ ուժը շահեց դրանից՝ Ռուսաստա՞նը, թե՞ «Արևմուտքը»։
Սովետական Հայաստանի յոթանասունականների վերջն էր: Մորաքրոջս տղան՝ Վրեժ Իսրայելյանի մեծ եղբայր Սասունը, ատամնատեխնիկ էր աշխատում Մասիսի շրջանում: Մեր քեռին, ըստ պայմանավորվածության, գնում է Սասունի մոտ՝ ատամնաբուժության:
1920 թ. թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքը գրում էր, որ «Կովկասյան պատը պետք է վերացնել», այլապես Թուրքիան պաշտպանվելու հնարավորություն չի ունենա և չի կարող զարգանալ։