-
01.02.2013|
00:32
Նախընտրական քարոզչության տասնօրյակի հիմնական միտումներն արդեն հայտնի են: Թեկնածուների մարտավարությունն օր առ օր առավել մեծ թվով ընտրողների է ներառում իր շրջագծում, իսկ ռազմավարությունը դառնում է 2013-ի նախագահական ընտրությունների պատկերի խճաքար:
-
01.02.2013|
00:30
Քարոզարշավն իր կես ճամփին է: Կարելի է ուրվագծել` «յո՞ երթան» թեկնածուները:
Ասենք մեկընդմիշտ. հայաստանյան ընտրությունների քարոզարշավի պատմության մեջ եզակի անգամ հանգիստ-դանթող վիճակ է: Եթե չհաշվենք իշխանական թեկնածուի թույլ տված վերջին «բացթողումները», որոնք, ոմանց պնդմամբ, հոգնած պոռթկումներ են, ոմանց գնահատմամբ էլ` ընդամենը քաղտեխնոլոգիա` միտված ընտրությունների աշխուժացմանը:
-
01.02.2013|
00:08
«Զենքի ուժը» միշտ եղել է միջազգային հարաբերությունների կարևորագույն բաղադրիչը, իսկ գերմանացի քաղգործիչ և զինվորական Կառլ ֆոն Կլաուզևիցի հայտնի բանաձևը` «Պատերազմը միշտ մնում է քաղաքական լուրջ նպատակի հասնելու լուրջ միջոց», թվում էր, դեռ երկար չի կորցնի իր օրախնդրությունը։ Սակայն վերջին ժամանակներս որոշ հետազոտողներ սկսել են ուժի գործադրման ազդեցության թուլացման և սահմանափակման կայուն միտում նկատել։
-
01.02.2013|
00:06
Ներկայումս ռուս-իրանական հարաբերություններում լարված շրջան է, ինչն իրանական քաղգործիչների ու պաշտոնատար անձանց կողմից բացատրվում է իբրև Ռուսաստանի քաղաքական ղեկավարության ձգտում` «նոր» հարաբերություններ ձևավորելու ԱՄՆ-ի, Եվրոպայի առաջատար պետությունների և ամբողջ Եվրամիության հետ:
-
29.01.2013|
19:31
Կարֆուր (դե` օլիգարխիայի «մոմենտով», էլի): Համաշխարհային այդ բրենդը կգա ու հաստատ կգա Հայաստան:
Շատ պարզ. դամոկլյան նրբագեղ այս սուրը, կախված հայոց օլիգարխիայի գլխին, երկու գերան հարց կլուծի. սահուն, որպես քնքուշ մութի թև, օլիգարխաթափ կանի միստր և միսս Լիմինդրովիչին և Շողերինային, ինչպես նաև մնացյալ գործարարներին: Բոլորին` նախանշելով խաղի նոր կանոններ:
-
25.01.2013|
01:30
Նախագահական ընտրությունների քարոզարշավից անցել է ընդամենը չորս օր, իսկ անակնկալները տեղում են ինչպես անձրևը ծակծկված հովանոցից: Չասենք, թե շատ մեծ անակնկալները, բայց` այնուամենայնիվ:
-
25.01.2013|
01:28
Նախագահական երկրորդ էշելոնի թեկնածուների` Անդրիաս Ղուկասյանի, Վարդան Սեդրակյանի, Արամ Հարությունյանի, Արման Մելիքյանի «վարքաբանությունն» ավելի հետաքրքիր է, քան առաջին` Սարգսյան-Բագրատյան-Հովհաննիսյան, էշելոնինը:
-
25.01.2013|
01:02
Դժվար չէ նկատել, որ Ռուսաստանի ու Բելառուսի բուռն «եղբայրական» հարաբերությունների պատմությունը շատ հեռու է գունեղ լինելուց և վաղուց լի է ամեն տեսակի էքսցեսներով` փոխադարձ հանդիմանություններից մինչև վարկաբեկիչ լուրերի տարածում, քրեական հիշեցնող տնտեսական պատերազմներից մինչև ամենասովորական շանտաժ: Ընդ որում, շատ հաճախ Մոսկվան բելառուսական իշխանություններին քննադատելիս ավելի կոշտ է լինում, քան ազատական Եվրոպան:
-
25.01.2013|
01:00
Միառժամանակ առաջ Հարավային Կովկասում ռազմական համագործակցության հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակման գործում մեծ դեր էր խաղում Ջ. Հոփքինսի համալսարանին (Վաշինգտոն) առընթեր Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտը: 2000-ականներին Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության մշակումներում այդ ինստիտուտի նշանակությունն այնքան էլ մեծ չէր, բայց նրա փորձագետներն ունեն սառը պատերազմի ժամանակներից եկող նշանակալի փորձ, և նրանց կարծիքը, անշուշտ, հետաքրքրություն է ներկայացնում Կովկասի նկատմամբ հայացքների ու գնահատականների քննարկման ընթացքում:
-
22.01.2013|
01:12
Հիմա 21-րդ դարն է, հոգևոր հարցերին փոխարինել են նյութականները: Սակայն մարդիկ շարունակում են հավատալ հրաշքների, երևի` ինքնաբերաբար: Հրաշքներ չկան, կան պատահականություններ, կան անակնկալներ, կան հաջողություններ ու անհաջողություններ, բայց ոչ հրաշքներ: