13.10.2018|
11:16
Էմանուել Մակրոնի այցը Հայաստան, ուր նա եկել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցելու, կովկասյան այս փոքր երկրի գործարար շրջանակներին մեծ հույսեր է ներշնչում: Հայաստանի կառավարությունը օգտագործեց առիթը, որ մի քանի շաբաթում կազմակերպի գործարար ֆորում, որին մասնակցելու են ընկերությունների 350 ֆրանսախոս ղեկավարներ` գրում է Ռեժի Ժենտեն Le Figaro-ում: