-
29.01.2021|
20:42
Այս պահին ԵՄ-ն հստակ տեղեկություն ունի 57 գերիների մասով, բոլորն էլ հաստատված դեպքեր են: Լայն խնդրով դեռ հանդես չի գալիս հայտարարությամբ, որովհետև, վստահ եմ՝ որոշակի տեղեկատվության պակաս ունի՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի հայտարարությանը, որով Ադրբեջանին կոչ էր անում անհապաղ վերադարձնել 57 հայ գերիներին, և հարցին՝ ինչո՞ւ է ԵՄ-ն միայն այդ թիվը նշում:
-
29.01.2021|
20:36
Թուրքիայի իշխանությունները նախատեսում են ընդլայնել համագործակցությունն Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ մինչև «3 + 3» ձևաչափ՝ հունվարի 29-ին Ստամբուլում հայտարարել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ մամուլի ասուլիսում:
-
29.01.2021|
20:30
Նիդերլանդական Weekblad Elsevier պարբերականը հրապարակել է Հաագայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցը.
-
29.01.2021|
20:29
Ճեպազրույցի ընթացքում Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի զրույցի մասին:
-
29.01.2021|
20:28
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ առաջիկայում սպասվում է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Իրանում:
-
29.01.2021|
20:27
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աշխատակազմը Իրանի հարցով հատուկ բանագնաց է նշանակում։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր այդ պաշտոնը կվստահի Բարաք Օբամայի օրոք ազգային անվտանգության հարցերով բարձրաստիճան խորհրդական Ռոբերտ Մալլեյին։
-
29.01.2021|
20:25
Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը վաղվանից կանցնի աշխատանքի։ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ կենտրոնը տեղակայվելու է Աղդամում, նախնական փուլում այնտեղ աշխատելու է 60 ռուս, 60 թուրք զինծառայող։
-
29.01.2021|
20:20
ԵՄ-ն ողջունում է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ ռազմագերիների վերադարձը և կոչ է անում անհապաղ ազատ արձակել մյուս 57-ին, այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Ջոզեպ Բորելի խոսնակ Պիտեր Ստանոն։
-
29.01.2021|
20:19
ՌԴ ԱԳ նախարարն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
-
29.01.2021|
13:22
Վաշինգտոնը կոչ է անում Մոսկվային և Անկարային անհապաղ դուրս բերել զորքերը Լիբիայից, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ռիչարդ Միլսը: