-
30.01.2013|
13:03
Եգիպտոսի ընդդիմադիր կոալիցիան չի ցանկանում երկխոսել նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ: «Ազգային փրկության ճակատ» ընդդիմադիր կոալիցիայի անդամ Մուհամեդ էլ Բարադեյը նախագահի երկխոսության կոչը որակել է անբովանդակ:
-
30.01.2013|
12:58
Նիդեռլանդների թագուհի Բեատրիսը հայտարարել է, որ հրաժարվում է գահից հօգուտ որդու` թագաժառանգ Վիլհելմ-Ալեքսանդրի: Թագուհին պաշտոնապես գահը կլքի ապրիլի 30-ին` որդու թագադրությունից հետո:
-
29.01.2013|
15:40
Եթե Թուրքիան դադարեցնի իր սահմանով գրոհայինների և զենքի անցկացումը, Սիրիայի հակամարտությունը կավարտվի երկու շաբաթից։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը արաբ հանրության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
-
29.01.2013|
15:39
Աֆրիկյան միությունը խոստացել է 50 միլիոն դոլար հատկացնել կոալիցիոն ուժերին, որոնք պետք է օգնեն Մալիի կառավարությանը իսլամիստ գրոհայինների դեմ պայքարում։ Այդ մասին հայտարարվել է Եթովպիայի մայրաքաղաքում անցկացված աֆրիկյան պետությունների ղեկավարների երկօրյա համաժողովի ավարտին։
-
29.01.2013|
15:38
Չնայած Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմից արտակարգ դրություն մտցնելուն՝ հազարավոր ցուցարարներ են դուրս եկել Սուեց, Պորտ Սաիդ և Իսմաիլիա քաղաքների փողոցներ։
-
28.01.2013|
21:25
Հունվարի 28-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իեն Քելլին (ԱՄՆ) հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին ուղղված աշխատանքային առաջարկները, որ 2012-ի հոկտեմբերին համանախագահները ներկայացրել էին հակամարտության կողմերին:
-
28.01.2013|
15:07
Բրազիլիայի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել՝ ի հիշատակ մոտ 240 զոհերի, որոնք մահացել են երեկ գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով։
-
28.01.2013|
15:04
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդգծել է Հիլարի Քլինթոնի բացառիկ դերը, որ նա ունեցել է պետքարտուղարի պաշտոնում։ Ո′չ Քլինթոնը, ո′չ էլ Օբաման համատեղ հարցազրույցում չեն պատասխանել 2016թ. նախագահական ընտրություններում պետքարտուղարի հնարավոր մասնակցության մասին հարցին։
-
28.01.2013|
14:55
«Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները եղել և միշտ կլինեն բարեկամական ու եղբայրական: Երկու երկրներն անցյալում արդեն եղել են որպես եղբայրներ, սակայն հավանաբար, դրան ինչ-որ մեկը նախանձեց և արհեստականորեն թշնամություն մտցրեց մեր միջև»` ասել է Համայն վրաց պատրիարք Իլիա Երկրորդը Մոսկվայում վրաց համայնքի հետ հանդիպման ժամանակ:
-
28.01.2013|
14:52
CNN-ին տված հարցազրույցում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել է. «Նախագահ Ասադը սխալվել է քաղաքական բարեփոխումներ անցկացնելիս: Նա պետք է ամեն ինչ ավելի արագ իրականացներ՝ իր կողմը քաշելով չափավոր ընդդիմության այն հատվածին, որը պատրաստ էր նրա հետ մի սեղանի շուրջ նստել: Դա նրա զգալի սխալն է, հնարավոր է՝ նույնիսկ ճակատագրական»: