-
20.02.2013|
12:43
Սիրիական ընդդիմությունը հայտնում է, որ երեկ Հայլեպում հրթիռակոծության հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել։ Որոշ տվյալներով՝ մահացածների կեսը երեխաներ են։ Մտավախություն կա, որ փլված շինությունների ավերակների տակ կարող են հայտնաբերվել նոր զոհեր։
-
20.02.2013|
12:38
Նախնական տվյալներով՝ Գրենադայում անցկացված ընտրություններում հաղթել է ընդդիմադիր Նոր ազգային կուսակցությունը։ Քաղաքական այս ուժի ներկայացուցչի խոսքով՝ խորհրդարանի բոլոր 15 տեղերը զբաղեցրել են իրենց կուսակիցները։
-
20.02.2013|
12:36
Հունաստանում այսօր պետական և մասնավոր հատվածի աշխատակիցները կանցկացնեն գործադուլ՝ ի նշան կառավարության կողմից տարվող տնտեսական ծրագրերի։
-
20.02.2013|
12:34
Թունիսի վարչապետ Համադի Ջեբալին հրաժարական է տվել այն բանից հետո երբ իրեն չի հաջողվել կազմավորել տեխնոկրատների կառավարություն։ Ջեբալին փորձում էր կազմել նոր կառավարություն՝ ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար, որն առաջացել էր ընդդիմության առաջնորդներից մեկի սպանությունից հետ։
-
20.02.2013|
12:32
ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իր պաշտոնական կայքէջում բաց նամակ է տեղադրել, որ եթե իր «աջ ձեռք» Էսֆանդիար ռահիմ Մաշեի թեկնածությունը նախագահի պաշտոնում հավանություն չստանա, ինքը կհետաձգի ընտրությունները և կշարունակի նախագահել:
-
19.02.2013|
11:44
Միսիսիպին ամերիկյան վերջին նահանգն է, որը վավերացրել է ստրկության վերացումը՝ երկրի ամբողջ տարածքում այն ուժի մեջ մտնելուց 148 տարի հետո։ Դա տեղի է ունեցել գիտնական, Միսիսիպիի համալսարանի պրոֆեսոր Ռանջան Բաթրայի շնորհիվ։
-
19.02.2013|
11:43
Երեկ երեկոյան գրոհայիններն ականանետներից ռմբակոծել են Դամասկոսում գտնվող ֆրանսիական հոսպիտալը, որը գտնվում է Կասաա կոչվող քրիստոնեական թաղամասում։ Ականներից մեկը պայթել է շենքի ներսում, մյուսը՝ ընդունարանի դռան մոտ, ևս մեկը՝ մասնավոր դպրոցի շենքի մոտ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, հասցվել է միայն նյութական վնաս։
-
19.02.2013|
11:41
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի կողմնակիցները դուրս են եկել փողոց, որպեսզի նշեն Կուբայում վիրահատությունից հետո նրա վերադարձը։ Ինքը՝ Չավեսը, Կարակաս ժամանելուց անմիջապես հետո տեղափոխվել է ռազմական հոսպիտալ։ «Նախագահն իրեն լավ է զգում և շատ ուրախ է վերադառնալ հայրենիք»,- լրագրողներին հայտնել է փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն նախագահին այցելելուց հետո։
-
18.02.2013|
23:59
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և նրա կինը` Քեմբրիջի հերցոգուհի Քեյթ Միդլտոնը Կարիբյան կղզիներում են: Լուսանկարիչները այնտեղ էլ գտել են նրանց և գաղտնի լուսանկարել լողազգեստով Քեյթին:
-
18.02.2013|
12:27
Ավելի քան 26 մարդ է զոհվել և շատերը վիրավորվել Բաղդադում տեղի ունեցած մի քանի պայթյունների հետևանքով։ Իրաքի անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնել են, որ ականապատ մեքենաներ են պայթեցվել այն թաղամասերում, որոնք բնակեցված են հիմնականում շիաներով։