38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բռնապետիկը

Բռնապետիկը
14.06.2024 | 11:54

2018 թ. «նորահայտ Գանդին», որն աշխարհին «հպարտորեն» ներկայանում էր որպես «ժողովրդավարության բաստիոնի» առաջնորդ, մի քանի տարվա ընթացքում վերածվեց ամենասովորական բռնապետիկի. ստախոս, մանրախնդիր, խորամանկ ու նենգ բռնապետիկի՝ իր վախերին գերի: Որի միակ հենարանը մնացել է ՓՈՂԸ... 5000 լուսե տղաների արյամբ ներծծված ՓՈՂԸ և այդ փողով վճարվող ոստիկանական շարքերը:

Եվ ինչպես աշխարհի երեսին ապրած բոլոր բռնապետերն ու բռնապետիկները, սա ևս ինքն իր ձեռքով ստորագրել է իր դատավճիռն ու ուղիղ գնում է դեպի ԿՈՐԾԱՆՈՒՄ... մտքում կարծելով, թե ինքը «խելացի է և ճարպիկ», և կկարողանա խուսափել կործանումից:

Ձուն գա անխելք գլխիդ:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2390

Մեկնաբանություններ