ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նիկոլը հայադավության, պետական դավաճանության ձագարափոսի մեջ ներքաշել է նաև ենիչերիներին և պաշտոնյաների՝ արդարադատության նախարարությունից-5

Նիկոլը հայադավության, պետական դավաճանության ձագարափոսի մեջ ներքաշել է նաև ենիչերիներին և պաշտոնյաների՝ արդարադատության նախարարությունից-5
14.05.2024 | 11:50

(սկիզբը` այստեղ)

Կան հանցագործություններ, որոնք վաղեմության ժամկետ չունեն, չեն կարող ունենալ, և պատիժը լինելու է անխուսափելի:

Հայաստանի արդարադատության նախարարության համապատասխան աշխատակիցներն իրենք են կեղծ տեղեկություններ հրապարակելով, մոլորեցնում հասարակությանը, և, ինչպես ոստիկանի համազգեստ հագած ենիչերիները և թուրք ասկյարները, Նիկոլի և իր ոհմակի կողմից շարունակվող պետական դավաճանության աջակիցներ (հանցակիցներ) են:

Ինչպես արդեն փաստել ենք, այո՛, հենց Հայաստանի տարածքն է փոփոխվում, և նշված տարածքի փոփոխությամբ հայկական և Հայաստանի բնակավայրերը հանձնվում են արտաքին թշնամուն:

Ըստ նախարարության 2024 թ. ապրիլի 29-ի «Ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզերի» վերտառությամբ պատասխան հայտարարության, «ՀՀ տարածքում առկա վարչատարածքային միավորների՝ մարզերի ու համայնքների, այդ թվում՝ ՀՀ Տավուշի մարզում ընդգրված համայնքների տարածքները և բնակավայրերի ցանկը սահմանված են 07.11.1995 թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում, որտեղ խնդրո առարկա 4 գյուղերը ներառված չեն»:

Իրականությունը, սակայն, հետևյալն է, օրինակ, Ներքին Ոսկեպար (ադրբեջանական անվանումը՝ Աշաղի Ասկիպարա) համայնքը, այսպես կոչված, «գորշ գոտում» (միաժամանակ և Հայաստանի ԶՈՒ և Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության ներքո) գտնվելու պատճառով լինելով անմարդաբնակ, թեև ներառված չէ Տավուշի մարզի բնակավայրերի ցանկում, սակայն օրենքը բաղկացած չէ միայն ցանկից, և տվյալ համայնքը ներառված է օրենքում, ինչը հոդվածաշարի նախորդած մասում արդեն մասամբ փաստել ենք:

Հավելենք, որ վերոնշյալ օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.39- ում («ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՊԱՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ») Ոսկեպար- Կիրանց սահմանագծի («Բ»- «Գ») նկարագրությունից բացի, առանձին տրված է նաև Ոսկեպար (Ասկիպար)- Կիրանց սահմանագծի («Գ»- «Դ») նկարագրությունը, ըստ որի, ««Գ»- «Դ» հատվածով սահմանագիծը համընկնում է Ոսկեպար (Ասկիպար) և Կիրանց գյուղական համայնքների սահմանների հետ»:

Որպեսզի անտեղյակ ընթերցողը չշփոթվի, ընդգծենք, որ Ոսկեպարը ներկայիս հայկական, հայաբնակ և Հայաստանի տարածք հանդիսացող Ոսկեպար համայնքն է, իսկ օրենքում նշված «Ոսկեպար (Ասկիպար)»-ը հայկական, Հայաստանի տարածք հանդիսացող և վերոնշյալ պատճառով անբնակ Ներքին Ոսկեպարը (ադրբեջանական անվանմամբ՝ Աշաղի Ասկիպարան), որը Նիկոլն իր ոհմակի հետ հիմա տալիս է մեր թշնամուն:

Այն փաստը, որ Ոսկեպար (Ասկիպար)- Կիրանց սահմանագծի («Գ»- «Դ») նկարագրությունը ներառված է Ոսկեպար գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրության մեջ, իրավական արձանագրումն է նրա, որ Ոսկեպար (Ասկիպար)- ը, այսինքն՝ Ներքին Ոսկեպարը, ներառված է և գտնվում է հայաստանապատկան Ոսկեպար գյուղական համայնքի վարչական սահմաններում: Հետևաբար ինչպես Նիկոլը ս. թ. մարտի 31- ին Արտաշատում Արարատի մարզի ՔՊ- ի ակտիվի հետ հանդիպման ժամանակ բնակավայրի ադրբեջանական աղավաղված անվանումը, իր հերթին, ավելի աղավաղելով, կեղծեց, թե Հայաստանի Հանրապետությունում երբեք, երբեք չի եղել Աշաղը Աքսիպարա անունով գյուղ, այնպես էլ արդարադատության նախարարությունն է լկտիաբար կեղծել՝ հայտարարելով, թե «նշված գյուղերի՝ ՀՀ-ին պատկանելության իրավական հիմքերի առկայության մասին խոսք լինել չի կարող»։

Ավելորդ չենք համարում վկայակոչել նաև նույն օրենքի բաղկացուցիչ մաս հանդիսացող հավելված 18.11- ը (Տավուշի մարզի Բաղանիս գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը), ըստ որի, Բաղանիս գյուղական համայնքը «Դ»- «Ե» հատվածով սահմանակից է «Ոսկեպար (Ասկիպար) գյուղական համայնքին»։ Նույն հավելվածում Բաղանիս- Ոսկեպար սահմանագծի («Գ»- «Դ») նկարագրությունից բացի, առանձին տրված է նաև Բաղանիս- Ոսկեպար (Ասկիպար) սահմանագծի («Դ»- «Ե») սահմանագծի նկարագրությունը, ըստ որի, ««Դ»- «Ե»‰ հատվածով սահմանագիծը համընկնում է Բաղանիս և Ոսկեպար (Ասկիպար) գյուղական համայնքների սահմանների հետ»:

Դարձյալ ընդգծում ենք՝ օրենքում «Դ»- «Ե»‰ հատվածով սահմանագիծը համընկնում է ոչ թե պետական սահմանի (Ադրբեջանի Հանրապետություն) հետ, այլ հստակ նշված է՝ «Բաղանիս և Ոսկեպար (Ասկիպար) գյուղական համայնքների սահմանների հետ»:

Ըստ նախարարության հիշյալ պատասխան հայտարարության, ««Պետական սահմանի» մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով, որտեղ խոսք չկա Պետական սահմանը հանրաքվեի միջոցով որոշելու մասին»: Այո, դա այդպես է, սակայն միայն այն դեպքում, երբ պետական սահմանը որոշվում է առանց Հայաստանի տարածքի փոփոխության, իսկ եթե փոփոխության խնդիր է առաջանում, ապա օրենքից ավելի բարձր իրավական կարգավիճակ ունեցող Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով:

Այսպիսով դիմելով կեղծիքի և մանիպուլյատիվ հնարքի, նախարարությունը փորձում է քողարկել, որ Նիկոլը և իր ոհմակը, Հայաստանի Սահմանադրության ոտնահարմամբ, առանց մեր երկրի քաղաքացիների կամքը հարցնելու և այդ կամքի հետ հաշվի նստելու, Հայաստանի տարածքը նվիրում կամ վաճառում, միով բանիվ, հանձնում են հայերիս արտաքին թշնամուն, իրենց՝ հայադավների բարեկամին կամ հանցակցին (Ալիևին, Ադրբեջանին):

Հետաքրքիր է՝ ի՞նչ է բարբաջելու Հայաստանի «արդարադատության նախարարություն» կոչված «կանտորան», երբ Ներքին Ոսկեպարը, հին Բաղանիսը (Բաղանիս Այրում) և մյուս երկու բնակավայրն ու դրանց տարածքներն Ադրբեջանին հանձնելուց հետո, Նիկոլը և իր ոհմակը կանցնեն ադրբեջանական կողմի հետ իրենց հանցավոր գործարքի 2-րդ մասի կատարմանը, այսպես կոչված, «անկլավները»՝ դարձյալ վերոնշյալ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում, Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենը (ադրբեջանական անվանումը՝ Քյարքի), Տավուշի մարզում գտնվող Վերին Ոսկեպարը և մյուս երկու բնակավայրն իրենց տարածքներով Ադրբեջանին հանձնելուն: Էլի ասելու է, թե դրանք Հայաստանի տարածքի մաս չե՞ն կազմում…

Իհարկե, չի՛ կարող, որովհետև, օրինակ, Տիգրանաշեն գյուղը օրենքում (Հավելված 2) միանգամայն հստակ կերպով ներառված է Արարատի մարզի բնակավայրերի ցանկում: Վերին Ոսկեպարը, որը 1986 թ. դրությամբ եղել է ՀԽՍՀ տարածքում, նույնպես ներկայիս Հայաստանի տարածքում է: Բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ այդ դեպքում ինչպե՞ս են վարվելու…

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8012

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ