Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՈՒնեմ երկաթե ալիբի` 301 թվին ես Հայաստանում ընդհանրապես չեմ եղել

ՈՒնեմ երկաթե ալիբի` 301 թվին ես Հայաստանում ընդհանրապես չեմ եղել
05.02.2024 | 14:29

Մեկ-էրկու օր առաջ մի «անշառ» ու թեթև գրառում էի արել՝ Անահիտի կիսանդրիի մասին՝ փորձելով պարզել, թե, ի վերջո, ինչու՞ ենք մենք կարծում, որ 19-րդ դարում Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված այդ արձանը պատկերում է հենց Անահիտին։

Բուն հարցիս պատասխանը մասնակիորեն ստացա. պարզվեց՝ արձանը հայտնաբերվել է Բարձր Հայքում, իսկ ըստ որոշ տվյալների (սկզբնաղբյուրը չնշվեց)՝ Բարձր Հայքում է գտնվել Անահիտի գլխավոր տաճարը։ Բացատրությունը իհարկե հասկանալի է, բայց «ապացույցների տեսությամբ»՝ համոզիչ է ո՛չ 100 %-ով։

Ինչևէ։ Դա չէ էականը, այլ այն, որ անսպասելիորեն ենթարկվեցի հարձակման հարգելի Հայ Հեթանոսների կողմից։

Ընդհուպ սկսեցին ինձ մեղադրել 301 թվին հեթանոսների նկատմամբ ինչ-որ հարամություններ անելու մեջ, մինչդեռ ունեմ երկաթե ալիբի` այդ թվին ես Հայաստանում ընդհանրապես չեմ եղել։

Կարճ ասած՝ եթե անհավես նստած ես ու ցանկանում ես «ոչ-ալկոհոլային միջոցներով» փոքր-ինչ բարձրացնել տրամադրությունդ, ապա կարող ես անվճար կարդալ այդ գրառմանս քոմենթները։ Հաստատ չես զղջա։ Միակ պայմանս այն է, որ մեր սիրելի հեթանոս քույր-եղբայրներին չհակադարձես, առավել ևս՝ չվիրավորես։ Պարզվեց՝ ես իրենց շատ եմ սիրում։ Չնայած հաճախ տարածում են ախինեյա, բայց մեկ է՝ ես իրենց շատ եմ սիրում։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 3011

Մեկնաբանություններ