Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Վառվե՞նք, որ Արևմուտքն իր ձեռքերը տաքացնի

Վառվե՞նք, որ Արևմուտքն իր ձեռքերը տաքացնի
24.01.2024 | 16:24

Եթե ՈՒկրաինային Արևմուտքը չօգներ, ու եթե Ռուսաստանը ցանկություն ունենար արագ կերպով հաղթելու, ապա ՈՒկրաինայի դիմադրությունը շատ կարճ կտևեր։ Բայց և՛ Արևմուտքը սկսեց օգնել, և՛ մի տարօրինակ կերպով ռուսները ոնց որ չուզեցին արագ հաղթանակ ստանալ։

Բոլորի համար նաև պարզ բան է, որ Արևմուտքի կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միացյալ ուժի դեմ Ռուսաստանը թույլ է, նույնիսկ՝ շատ թույլ, բայց էս դեպքում էլ Արևմուտքը չի օգնում այնքան, որ ՈՒկրաինան ուժեղանա։

Հիմա կասեն, թե Արևմուտքին դա ձեռ է տալիս։ Հա՜, ասողը ճիշտ կլինի։ Ռուսների և ուկրաինացիների կռիվը լրիվ ձեռ է տալիս Արևմուտքին, երբ իրար են ուտում։

Հիմա գանք մեր ցավերին։ Նույնն էլ մեզ հետ է անելու Արևմուտքը։ Մեզ ասելու է` կօգնենք ռուսների դեմ դուրս գալու դեպքում, արխային դուրս եկեք։ Հա, ու օգնելու են։

Դե ռուսներն էլ մեզ հետ հաստատ ավելի կոպիտ կլինեն, քան իրենց եղբայրական համարվող ուկրաինացիների հետ են։

Բայց դա մեզ ի՞նչ օգուտ է տալու։ Ի՞նչ ենք ստանալու ռուսների դեմ դուրս գալով։ Վառվե՞նք, որ Արևմուտքն իր ձեռքերը տաքացնի։ Հա՞։

Դա՞ է ոմանց ուզածը։

Ուզու՞մ են օգնած լինել` թող թուրքի դեմ օգնեին։ Վաղն էլ թուրքի դեմ չեն օգնելու։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1857

Մեկնաբանություններ