Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Նիկոլը չի թաքցնում` ինքն Ալիևի ստրուկն է

Նիկոլը չի թաքցնում` ինքն Ալիևի ստրուկն է
20.01.2024 | 10:34

Նիկոլ Անհողը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ադրբեջանի բռնապետի ստրուկն է:

Երեկ կապիտուլյանտը հայտարարեց, որ Հայաստանին, իբր, պետք է նոր Սահմանադրություն:

Իրականում, այդ պահանջ-շանտաժը Հայաստանի առջև դեռ 2021-ի սեպտեմբերին դրել էր Ադրբեջանի բռնապետը, իսկ հիմա Ալիևի դեմ ծնկած Նիկլոլն այն կատարում է` թուրքի առաջ նսեմացնելով նաև հայությանը և Հայաստանը:

Հայե՛ր և հայաստանցինե՛ր, դուք ձեզ վատ չե՞ք զգում, որ մեր երկրի ղեկավարը թուրք Ալիևի ստրուկն է, ով չթաքցնելով իր հակահայ էությունը կետ առ կետ կատարում է Բաքվից հնչող բոլոր շանտաժները:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2944

Մեկնաբանություններ