Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Արցախի Մեծ Շենի բնակիչները դուրս են եկել, գյուղում մնացել է միայն գյուղապետը

Արցախի Մեծ Շենի բնակիչները դուրս են եկել, գյուղում մնացել է միայն գյուղապետը
15.12.2020 | 20:57

Արցախի Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղը, որը պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից չէր գրավվել ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո շարունակում էր մնալ Արցախի վերահսկողության տակ, արդեն 3 օր է՝ դատարկ է: 30 տնտեսություն ու 114 բնակիչ ունեցող գյուղի միակ բնակիչը հիմա գյուղապետն է, որը չի լքում բնակավայրը:

«Իրենք մեր գյուղ չեն մտել, բայց չի բացառվում, որ ամեն պահի կարող են մտնել: Բնակիչներն, այդ թվում՝ իմ ընտանիքը, դուրս են եկել 3 օր առաջ, երբ դրանք եկան: Բայց ես դուրս չեմ գալու, համայնքի ղեկավար եմ, համայնքը պիտի՞ տեղը պահեմ, թե՞ չէ: Ճիշտ է՝ մարդիկ էստեղ չեն, բայց իրենց տները, տնտեսությունները կան: Թողնեմ դուրս գամ՝ ինչ ուզեն, անե՞ն», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը: Այս վիճակը գյուղապետն «ինչ-որ չափով բավարար» է համարում: Նկատում է՝ հարևանությամբ գտնվող Հին Շենն է շրջափակման մեջ, արդեն երեք օր է՝ նրանցից «խաբար» չունի:
«Հին Շենը շրջափակման մեջ է, ելումոտ չկա, հեռախոսակապ չկա, չեմ կարողանում խոսել իրենց հետ», - ասաց նա:

Գյուղապետի խոսքով՝ ոչ Հին Շենում, ոչ Մեծ Շենում ներկա պահին խաղաղապահ զորք չկա, խաղաղապահներ կան մեջտեղում՝ երկու գյուղերի «արանքում», որտեղ արդեն մի քանի օր ադրբեջանցիներ են տեղակայվել:
Հարցին՝ խոսե՞լ է Արցախի իշխանությունների հետ, պատասխանեց.
«Այո՛, խոսել եմ: Բայց որևէ հստակ պատասխան չեն տվել»:

Դիտվել է՝ 3803

Մեկնաբանություններ