Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Անկարան պատրաստ է ԵՄ-ի հետ տարաձայնությունները հարթելու նպատակով երկխոսություն սկսել

Անկարան պատրաստ է ԵՄ-ի հետ տարաձայնությունները հարթելու նպատակով երկխոսություն սկսել
13.12.2020 | 13:07

ԵՄ-ի հետ Թուրքիայի սերտ կապերի ապագան մի քանի պետությունների հավակնությունների հետ կապելը հիմնովին սխալ մոտեցում է՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով Մանիսա-Աքհիսար օղակաձև ճանապարհի բացման արարողությանը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է ազատվի Հունաստանի ու Կիպրոսի հունական համայնքի ազդեցությունից:


Էրդողանն ընդգծել է, որ Անկարան միշտ ցուցաբերել է կառուցողականություն և բանակցությունների սեղանի շուրջ ԵՄ-ի հետ տարաձայնությունները կարգավորելու ցանկություն: «Թուրքիային օտարելու, մեկուսացնելու և նույնիսկ ավելին` պատժելու փորձերը ոչնչի չեն հանգեցնի: Անկարան պաշտպանում է իր ազգային շահերը: Անկախ ԵՄ դիրքորոշումից՝ Թուրքիան շարունակելու է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում»,- ասել է նա:

Դիտվել է՝ 3043

Մեկնաբանություններ