Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Արա Այվազյան. Ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չի հանել օրակարգից

Արա Այվազյան. Ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չի հանել օրակարգից
09.12.2020 | 14:16

Արցախի ինքնորոշման իրավունքը եղել է բանակցային գործընթացի հիմնասյուներից մեկը, և ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չի հանել օրակարգից՝ հայտարարել է ԱԳ նախարար Արա Այվազյանը երեկ Փարիզում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ ասուլիսի ժամանակ։

«Ադրբեջանը և Թուրքիան, սկսելով ռազմական ագրեսիան Արցախի ինքնորոշման դեմ, խախտել են միջազգային իրենց պարտավորությունները, իսկ Ադրբեջանը խախտել է նաև խաղաղ բանակցային գործընթացի իր պարտականությունները»՝ շեշտել է Այվազյանը։ «Սեպտեմբերի 27-ից մինչ օրս միջազգային հանրության ընկալման նոր ջրբաժան տեղի ունեցավ, միջազգային հանրությունը հասկացավ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սոսկ տարածքային վեճ չէ: Եվ Արցախի բոլոր այն հատվածներում, որոնք անցան Ադրբեջանի հսկողության տակ, տեղի ունեցան էթնիկ զտումներ և ռազմական հանցագործություններ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է անհրաժեշտությունն անդրադառնալ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը: Միայն այդ դեպքում, ինձ թվում է, հնարավոր է հասնել տևական և արդար խաղաղության, և միայն այդ ժամանակ կարելի է մտածել Հարավային Կովկասում խաղաղ գոյատևման և նոր ժամանակաշրջանի մասին», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը։ Արա Այվազյանը մտահոգություն է հայտնել պատերազմի ընթացքում Արցախը լքած բնակչության՝ իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձի կապակցությամբ:
Նախարարը հայտնել է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ մանրամասն քննարկել են ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորումը: Այվազյանը հավելել է, որ արտահայտել է Հայաստանի մտահոգությունը, այդ թվում` հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձի, ռազմագերիների անհապաղ փոխանակման և զոհվածների մարմինների վերադարձի հետ կապված:


Նա ասել է, որ հանդիպման առանցքային հարցերից մեկն էր «Ղարաբաղի դեմ ագրեսիան, որը սանձազերծել է Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ աջակցությամբ, և դրանից բխող ծանր իրավիճակը»:

Դիտվել է՝ 2632

Մեկնաբանություններ