Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ֆրանսիան կոչ է արել Ռուսաստանին վերացնել անհստակությունները Լեռնային Ղարաբաղի համաձայնագրի հարցում

Ֆրանսիան կոչ է արել Ռուսաստանին վերացնել անհստակությունները Լեռնային Ղարաբաղի համաձայնագրի հարցում
19.11.2020 | 10:12

Թուրքիայի դերը ղարաբաղյան կոնֆլիկտում ու նրա կարգավորման մեջ, արտասահմանյան զինյալների խնդիրը, փախստականների ճակատագիրը, բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը թվարկել է հարցերը, որոնց պատասխանները Ֆրանսիան սպասում է Ռուսաստանից Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարից հետո նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո: «Անհստակությունները վերացնելու» անհրաժեշտության մասին ԱԳ նախարարը խոսեց նոյեմբերի 17-ին՝ պատասխանելով խորհրդարանի պատգամավորների հարցերին: «Լեռնային Ղարաբաղում հրադադարը անհրաժեշտ էր հազարավոր կյանքերի փրկության համար: Բայց մնում են անհստակություններ»՝ հայտարարել է Ժան Իվ Լե Դրիանը, Ֆրանսիայի Ազգային ժողովում: «Անհրաժեշտ է վերացնել անհստակությունները փախստականների հարցով, հրադադարի գծի սահմանազատման, Թուրքիայի ներկայության, արտասահմանյան զինյալների դուրսբերման ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները սկսելու»՝ ասել է ԱԳ նախարարը՝ պատասխանելով հարցերին և պատգամավորների քննադատությանը: France-Presse-ը հաղորդում է, որ նիստում մեղադրանքներ են հնչել Ֆրանսիայի ղեկավարության, արևմտյան երկրների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին: Ռուսաստանի հովանու ներքո ստորագրված հրադադարի համաձայնագիրը «ամրապնդում է Արևմուտքի դուրս գալը Կովկասում դիվանագիտական գործընթացներից»՜ մեջբերել է AFP-ը աջ ընդդիմադիր պատգամավոր Գի Տեսիեն: Նախարար Ժան Իվ Լե Դրիանի խոսքով հարցերը կպարզվեն նոյեմբերի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունում: Նոյեմբերի 16-ին ղարաբաղյան կարգավորման բանակցությունները Ժան Իվ Լե Դրիանը Փարիզում քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Բանակցությունների բովանդակությունը ԶԼՄ-ներին հաղորդել են ամերիկյան դիվանագետները բրիֆինգի ժանանակ: Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները «անհրաժեշտն են մատուցել» Մոսկվայի գործողություններին, որ հանգեցրել են հրադադարին: Ֆրանսիան ու ԱՄՆ-ը մնում են «շատ հարցեր, որ հստակություն են պահանջում» Ռուսաստանի կողմից «համաձայնագրի պարամետրերի» վերաբերյալ, այդ թվում՝ Թուրքիայի դերի: Թուրքիան, զինելով Ադրբեջանին, բացահայտ աջակցում էր այս պատերազմում, իսկ հիմա հայտարարում է իր մասնակցությունը Ռուսաստանի հետ համատեղ հրադադարի վերահսկողության մեջ: Թուրքիան նույնպես պատրաստվում է պաշտոնապես Ադրբեջան ուղարկել իր զինվորականներին: Պատերազմի ընթացքում Բաքուն ու Անկարան բացահայտ մերժում էին ղարաբաղյան կարգավորման ավանդական ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հանդես գալով խնդրի ուժային լուծման օգտին: Ֆրանսիան (նաև Ռուսաստանը) պաշտոնապես հայտարարել են, որ տեղեկություններ ունեն ղարաբաղյան պատերազմում Սիրիայից բերվող թրքամետ զինված խմբավորումները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դա բարձրաձայնեց դեռ հոկտեմբերի 1-ին:


«Կոնֆլիկտի գոտում տեղակայված արտասահմանյան զինյալների դուրսբերումը առանցքային տարր է տարածաշրջանում կայունության վերականգնման համար»՝ նոյեմբերի 17-ին France-Presse-ին ասել է ֆրանսիացի դիվանագիտական աղբյուրը:
Նոյեմբերի 10-ին, Լեռնային Ղարաբաղում հրադադարի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել անհապաղ սկսել աշխատանքը կոնֆլիկտի երկարաժամկետ քաղաքական կարգավորման համար՝ հաշվի առնելով «Հայաստանի շահերը», նաև «հաստատուն պահանջեց» Թուրքիայից «վերջ դնել սադրանքներին» կոնֆլիկտի գոտում:
RFI


Հ.Գ. ԱՄՆ-ը և նրանց եվրոպացի դաշնակիցները «սադրում են հայ և ադրբեջանցի ազգայնականներին», որ նրանք տապալեն Ղարաբաղում կրակի դադարեցման համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, այսօր հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Մեր տեղեկությունների համաձայն` որոշ արևմտյան երկրներ իրենց խողովակներով սադրում են հայ և ադրբեջանցի ազգայնականներին, որպեսզի նրանք վարկաբեկեն և տապալեն նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը։ Հայերին փորձում են համոզել, որ Լեռնային Ղարաբաղում հաստատված խաղաղությունը Երևանի պարտությունն է։ Ներմուծվում է «պատերազմ մինչև հաղթական ավարտը» գաղափարը։ Ադրբեջանցիներին, հակառակը, ասում են, որ «Կրեմլը գողացել է իրենց հաղթանակը» այն պահին, երբ արդբեջանական բանակին մեկ քայլ էր մնում Ստեփանակերտի գրավման համար», - հայտարարել է Նարիշկինը։ Նրա խոսքով` Արևմուտքը նման քայլերի է դիմում, քանի որ. «Մոսկվայի ջանքերով պատերազմի դադարեցումը զրոյացրեց Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու արևմտյան պետությունների ջանքերը»։


ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իշխանությունների հայցը Ռուսաստանին՝ կապված Լեռնային Ղարաբաղում հրադադարի եռակողմ համաձայնագրի վերաբերյալ կարելի է բացատրել Ռուսաստանի հաջողության նկատմամբ խանդով, հայտարարել է Դաշնության Խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը:
«ԱՄՆ-ից և Ֆրանսիայից ստացված հայցը խանդ է. հանկարծ ինչ-որ բան հաջողությամբ տեղի ունեցավ առանց նրանց», - հայտարարել է Կոսաչովը՝ Դաշնության խորհրդի «Միասին ՌԴ» հեռուստաալիքի եթերում: Ըստ նրա՝ Վաշինգտոնն ու Փարիզն այժմ իրենց հարց են տալիս՝ ինչպես դուրս գալ այս իրավիճակից, ինչու նրանք չկարողացան Ղարաբաղի հարցում խաղաղապահ առաքելությունը կատարել այնքան հաջող, որքան Ռուսաստանը: Նա ընդգծել է, որ «բոլոր փուլերում ռուս դիվանագետները կապի մեջ էին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ»: Բացի այդ, Ռուսաստանը կշարունակի Մինսկի խմբի համանախագահներին և անդամներին տեղեկացնել ԼՂՀ-ում խաղաղապահ գործողության ընթացքի մասին։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանում ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը «զբաղվելու է խաղաղապահ առաքելության վերահսկողությամբ, ոչ թե դրա իրականացմամբ»:


Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռ լուծված չէ։ Խոսելով Արցախի մասին, ասել է․«Մենք ողջունում ենք հրադադարը, բայց հակամարտությունը դեռ լուծված չէ։ Մենք կոչ ենք անում կողմերին երկարաժամկետ լուծման համար աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»։
Մեկնաբանությունների հարկ կա՞:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9790

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ