Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

ՌԴ ՊՆ. Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է

ՌԴ ՊՆ. Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է
16.11.2020 | 22:43

Հրադադարի ռեժիմը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով, հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:


«Կողմերի շփման գծի երկայնքով իրականացվող խաղաղապահ առաքելության տարածքներում ավարտվել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի դիտակետերի տեղակայումը, որոնք շուրջօրյա վերահսկում են իրավիճակը», - ասել է նա:
Նրա խոսքով՝ վերահսկողությունը խաղաղապահ ուժերի կողմից իրականացվում է հարավային գոտում գտնվող ինը, հյուսիսում՝ ևս ինը դիտակետերում:
Նաև Լաչինի միջանցքում կա յոթ ժամանակավոր դիտակետ, որոնք ապահովում են խաղաղապահ ստորաբաժանումների ռազմական շարասյուների անցումը:
«Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով», - ընդգծել է Կոնաշենկովը:

Դիտվել է՝ 2082

Մեկնաբանություններ