Լրագրող Վաչիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ստացված ահազանգի մասին։ Պարզվում է՝ նոյեմբերի 11-ին Արցախ վերադարձող 4 քաղաքացիները Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածում անհետացել են:
Կորած քաղաքացիներից մեկի կինը «Էպիկենտրոն»-ին հայտնել է, որ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված գերիների մասին պատմող տեսանյութում ճանաչել է ամուսնուն: