Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Վլադիմիր Պուտին. Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախը փաստացի վերացվել է

Վլադիմիր Պուտին. Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախը փաստացի վերացվել է
09.11.2020 | 23:03

Միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստացիորեն վերացվել է՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ տեսակապի միջոցով հանդիպման ժամանակ:

«Ռուսաստանը շարունակում է բուռն ջանքեր գործադրել սիրիական հանրապետությունում երկարաժամկետ կարգավորման խթանման, նրա ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության վերականգնման համար», - ասել է Պուտինը՝ նշելով Աստանայի ձևաչափով իրականացվող արդյունավետ աշխատանքն՝ Իրանի և Թուրքիայի գործընկերների մասնակցությամբ:

«Համատեղ ջանքերով մենք կարողացանք շատ բանի հասնել. Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախը փաստացիորեն վերացվել է, բռնության մակարդակը նկատելիորեն կրճատվել է, խաղաղ կյանք է հաստատվում, ՄԱԿ-ի հովանու ներքո ընթանում է ներառական քաղաքական գործընթաց», - հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը: ՌԴ նախագահն ընդգծել է, որ այս փուլում մեծ նշանակություն ունի Սիրիայի հետկոնֆլիկտային վերակառուցման և, առաջին հերթին, սիրիացի փախստականների և ներքին տեղահանվածների հայրենիք վերադառնալը:


«Այսօր, ցավոք, Սիրիայից դուրս կա ավելի քան 6,5 միլիոն փախստական: Նրանց ճնշող մեծամասնությունն աշխատունակ քաղաքացիներ են, ովքեր կարող էին և պետք է մասնակցեն իրենց երկրի վերականգնմանը: Բացի այդ, նրանց վերադարձը բխում է նաև հյուրընկալող պետությունների, առաջին հերթին՝ Սիրիայի հարևանների ներքին շահերից, քանի որ նրանց վրա բեռը բավականին լուրջ է, նրանք ստիպված են զգալի ծախսեր կրել սիրիացիների ժամանակավոր տեղակայման և ապահովման համար: Էլ չենք ասում այն մասին, որ երիտասարդներից փախստականները հաճախ ընկնում են արմատական տարրերի ազդեցության տակ, միանում են գրոհայինների շարքին և կարող են սպառնալիք հանդիսանալ ընդունող երկրների համար», - նշել է Պուտինը:

Դիտվել է՝ 1445

Մեկնաբանություններ