«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Թուրքիայի միջուկային ծրագրից «Ինտեր ՌԱՕ»-ի դուրս գալը թուրքական աղբյուրները կապում են ԼՂ խնդրի հետ

Թուրքիայի միջուկային ծրագրից «Ինտեր ՌԱՕ»-ի դուրս գալը թուրքական աղբյուրները կապում են ԼՂ խնդրի հետ
01.11.2020 | 15:23

Ռուսական ընկերությունը հրաժարվել է Թուրքիայի առաջին ատոմակայանը կառուցելու ծրագրերից. որպես պատճառ նշվում է Մոսկվայի և Անկարայի միջև լարվածությունը` կապված Լիբիայի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների հետ՝ գրում է «Ahval»-ը՝ հղում կատարելով «Dünya»-ին:


Նշվում է, որ 4.800 մեգավատ հզորությամբ օբյեկտի կառուցման գործարքը Էրդողանն ու Պուտինը ստորագրել էին 2010-ին, սակայն այժմ այն կասկածի տակ է, քանի որ երկու նախագահները հակասություններ ունեն արտաքին քաղաքական մի շարք հարցերի շուրջ: «Dünya»-ի թղթակից Քերիմ Ուլքերը հայտնել է, որ «Ինտեր ՌԱՕ» -ն, Ռուսաստանի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկը, ծրագրից դուրս է եկել հոկտեմբերի 26-ին խորհրդի նիստից հետո: Դա հաջորդում է նրան, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմում Թուրքիան ռազմական միջամտությամբ սատարում է Ադրբեջանին՝ ընդդեմ հայերի: Թղթակցի տեղեկություններով՝ որոշումը պայմանավորված է «Ինտեր ՌԱՕ»-ի նախագահ Իգոր Սեչինի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած քաղաքական կապերով: «Հատկանշական է, որ «Ինտեր ՌԱՕ»-ն, որը ղեկավարում է Իգոր Սեչինը ( հայտնի է որպես Ռուսաստանի երկրորդ հզոր անուն), դուրս է եկել «Ակկույու» ատոմակայանի նախագծից` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի կողմից Ադրբեջանին սատարելուց անմիջապես հետո»,-ասել է թղթակիցը:

Դիտվել է՝ 1919

Մեկնաբանություններ