Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ահաբեկչական խմբավորումների ներկայության կապակցությամբ՝ հայտարարելով, որ Իրանն իր սահմանների մոտ չի հանդուրժի նրանց ներկայությունը:
«Մենք գրեթե վստահ ենք, որ ահաբեկիչները մասնակցել են բախումներին: Այդ քայլը ոչ մեկի օգտին չէ»,- ասել է Զարիֆը՝ ի պատասխան ԼՂ հակամարտության գոտում ահաբեկչիչների ներկայության մասին լրագրողների հարցին։ «Այսօր ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչները Իրանի սահմանամերձ շրջաններում չեն, բայց նրանց ներկայության հավանականությունը սահմանի անմիջական հարևանությամբ բարձր է, և Թեհրանն այդ կապակցությամբ իր խիստ մտահոգությունն է հայտնել հակամարտող կողմերին։ Բանակցությունների ընթացքում մենք տեղեկացրել ենք Հայաստանի և Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներին, որ Իրանը դա չի հանդուրժի», - հավելել է ԱԳ նախարարը: