Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Եվրոպայում ահաբեկիչների գործողությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Քննարկվել է իրավիճակն Անդրկովկասում՝ շեշտը դնելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա»,- ասել է նա: Պեսկովը նաև նշել է, որ հանդիպան ընթացքում «կարծիքներ են փոխանակվել նախօրեին Եվրոպայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ»։ Նա ընդգծել է, որ «խորհրդակցության մասնակիցները վերստին վճռականորեն դատապարտել են ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով»: