Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Թեժ մար­տե­րի ֆո­նին «ցա­վոտ փոխ­զի­ջու­մը» ո՞րն է

Թեժ մար­տե­րի ֆո­նին «ցա­վոտ փոխ­զի­ջու­մը» ո՞րն է
30.10.2020 | 00:11

Պա­տե­րազ­մը նաև նյար­դե­րի կռիվ է. ում նյար­դե­րը պինդ ե­ղան, նա էլ հա­ջո­ղու­թյան կհաս­նի։ Շատ էա­կան է, որ «սա­ռը» գլ­խով ո­րո­շում­ներ կա­յաց­վեն: Թևա­թափ լի­նելն ու ան­տե­ղի ոգևո­րու­թյու­նը նոր­մալ են հան­րու­թյան դեպ­քում, բայց խիստ հա­կա­ցուց­ված՝ իշ­խա­նու­թյան պա­րա­գա­յում։ Ար­դեն մի քա­նի ան­գամ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը քար­տե­զով հս­տակ ներ­կա­յաց­նում է, թե ինչ տա­րածք­ներ են ան­ցել Ադր­բե­ջա­նի հս­կո­ղու­թյան տակ ու, ցա­վոք, նա­խոր­դի հա­մե­մատ հա­ջորդն ա­վե­լի տխ­րեց­նող է։ Հան­րու­թյան մի մա­սը կա­րող է չհաս­կա­նալ, թե թշ­նա­մու մտադ­րու­թյուն­ներն ու ա­խոր­ժա­կը ուր են հա­սել, բայց իշ­խա­նու­թյու­նը գի­տակ­ցում է, չէ՞։
Այս հա­մա­տեքս­տում, երբ հան­րա­յին օ­րա­կարգ է նետ­վում «ցա­վոտ փոխ­զի­ջում» բա­ռա­կա­պակ­ցու­թյու­նը, դա հս­տա­կեց­ման խիստ մեծ կա­րիք ու­նի։ Ե­թե նախ­կի­նում մշ­տա­պես Ադր­բե­ջա­նը պա­հան­ջում էր 5+2 շր­ջան, հի­մա քար­տե­զը լրիվ այլ բան է ա­սում։ ՈՒ այ­սօր իշ­խա­նու­թյու­նը պի­տի ձևա­կերպ­ված ներ­կա­յաց­նի նախ իր հան­րու­թյա­նը, հե­տո նաև դր­սին, թե որն է «ցա­վոտ» փոխ­զի­ջու­մը, դա որ շր­ջան­նե­րի հանձ­նումն է են­թադ­րում։


Շա­րու­նակ­վող պա­տե­րազ­մի հա­մա­տեքս­տում այդ քար­տե­զի վրա գու­ցե փո­փո­խու­թյուն­ներ լի­նեն, սա­կայն բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյան շուր­թե­րից հն­չած այս հայ­տա­րա­րու­թյու­նը դառ­նա­լու է սե­ղա­նին դր­ված մեծ հարց, ո­րը վաղ թե ուշ իր պա­տաս­խանն է պա­հան­ջե­լու։ Կռ­վի ժա­մա­նակ, երբ բո­լոր դի­վա­նա­գի­տա­կան ու­ղի­նե­րը փակ­ված ես հա­մա­րում, փոխ­զի­ջում­նե­րի մա­սին խո­սե­լու ի­մաս­տը ո՞րն է։


Չխո­սե­լով այս հայ­տա­րա­րու­թյան այլ շեր­տե­րի մա­սին, կարևոր է, որ փոխ­զիջ­ման ա­ռու­մով հս­տակ ձևա­կերպ­ված տե­սա­կետ ու­նե­նա իշ­խա­նու­թյու­նը։ Ե­թե հի­պո­թե­տիկ ա­ռու­մով պատ­կե­րաց­նենք, որ վա­ղը զի­նա­դա­դար է հաս­տատ­վում, և կող­մե­րը նս­տում են բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի շուրջ, ա­ռա­ջին հար­ցը հայ­կա­կան կող­մին լի­նե­լու է այն, թե ո՞րն է մեր «ցա­վոտ փոխ­զի­ջու­մը»։ Այս հար­ցը, ի դեպ, հայ հան­րու­թյանն ա­մե­նից շատ է հե­տաք­րք­րում։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­Ն

Դիտվել է՝ 6581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ